Ayb School
244 subscribers
300 photos
148 videos
293 links
Download Telegram
«Ինքնություն և արժեքներ» հաղորդաշարի այս թողարկումը նվիրված է հայ ինքնության առանձնահատկություններին: Ի՞նչ է ազգային ինքնությունը, ի՞նչ դերակատարություն այն ունի մեր կյանքում և որո՞նք են ցուցիչները, որոնք բնութագրում են հայ ազգը. այս և այլ հետաքրքիր թեմաների մասին զրուցել են՝

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդի նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյանը,

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ, «ԱՊԱՎԵՆ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արսեն Ղազարյանը,

«Այբ» կրթական հիմնադրամի և «Այբ» դպրոցի համահիմնադիր, աստվածաբան, գիտնական Տ. Մեսրոպ քհն.Արամյանը։
«Ինքնություն և արժեքներ» հեռուստաշարքը նկարահանվում է «Այբ» դպրոցում։ Այս հանդիպում-քննարկումները յուրահատուկ ձևաչափ են հասարակության հետ երկխոսելու կարևոր թեմաների շուրջ։
https://www.youtube.com/watch?v=tqZDRU6OWj8
Կրթական հեղինակավոր կազմակերպությունները, որոնց թվում է նաև «Այբ» կրթական հիմնադրամը, հանդես են եկել Արցախի շրջափակումը դատապարտող հայտարարությամբ և դիմել Հայաստանում միջազգային կառուցների ու առաքելությունների ներկայացուցիչներին՝ ընդգծելով, որ միայն միանշանակ և հասցեական քննադատությունը, պատասխանատվության միջոցներն ու գործողությունները կարող են երաշխավորել Արցախում բնակվող 30,000 երեխաների կյանքն ու անվտանգությունը, նրանց կրթության իրավունքը։

Ամբողջական տեքստին ծանոթացեք այստեղ http://bit.ly/3GkNpmk

*

The biggest and most prominent educational organizations, including the Ayb Educational Foundation, released a statement condemning the blockade of Artsakh and appealed to representatives of international organizations and missions in Armenia to intervene. It is emphasized that only direct and targeted criticism, measures, and actions can ensure the safety and lives of 30,000 children living in Artsakh, as well as their right to education.

Read the full text of the statement here http://bit.ly/3GkNpmk
Channel photo updated
🔶«Այբ»-ում հյուրընկալեցինք Հայաստանում կայացած առաջին «Bebras 2022 Armenia» մրցույթը, որը նախաձեռնել էր «Codzilla» ՏՏ ուսումնական կենտրոնը։ «Bebras»-ը ինֆորմատիկայի միջազգային մրցույթ է, որի նպատակն է երեխաների մոտ բարձրացնել համակարգչային գիտության նկատմամբ հետաքրքրությունը: Մրցույթին մասնակցեցին 6-րդ և 7-րդ դասարանների 26 աշակերտ մարզերից ու Երևանից:

📙Ինֆորմատիկայի միջազգային մրցույթի մասին մանրամասն այստեղ՝ https://medium.com/@codzillakids/bebras-armenia-2022-a-successful-contest-for-young-coders-59f3ab7284d7
🔶Ինչի՞ շնորհիվ է, որ երեխաները ձեռք են բերում երազանքներ, որոնք ուղղորդում են նրանց կյանքում և դառնում են հաջողության գլխավոր գրավականը։ Այս հաղորդումը բաց և անմիջական զրույց է «Այբ» դպրոցի 2022 թվականի երեք շրջանավարտների հետ, որոնք 12-րդ դասարանում ստեղծեցին մի սարք, որը բարեհաջող տիեզերք ուղարկվեց։

https://www.youtube.com/watch?v=NSEalSNOnC0
Սուրբ Ծննդյան հրաշքին հաղորդակից լինելու գաղտնիքը խոնարհ սիրտն է։

Թե ուսուցիչ ես` հետևի՛ր գիտուն մոգերին, ովքեր գնացին խոնարհվելու Մանուկ Հիսուսի մսուրին, թե աշխատակից ես` նայի՛ր պարզասիրտ հովիվներին, ովքեր առաջինը ականջալուր եղան Սուրբ Ծննդյան հոգեթով Ավետիսին, թե աշակերտ ես` սիրե՛լ սովորիր Մանուկ Հիսուսից, ով մեզ սիրեց անսակարկ և ներեց անհիշաչար կերպով և խոստացավ մեզ հետ լինել մինչև աշխարհի վախճանը։

🫶Սուրբ Ծննդյան Պատարագին բոլորս միասնաբար խնդրենք, որպեսզի Աստծու շնորհով մեր հավատից բխեն աղոթասիրության, կրթությունից` իմաստության և մեր գործերից հայրենաշինության կենարար աղբյուրներ:

ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՎ ԵՒ ՀԱՅՏՆԵՑԱՎ.
ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆՆ ՔՐԻՍՏՈՍԻ

📙Սուրբ ծննդյան պատգամը՝ «Այբ» դպրոցի հոգևոր հովիվ Աշոտ քահանա Սաֆարյանի
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Այսօր շնորհակալության միջազգային օրն է։ Իսկ դուք հասցրե՞լ եք շնորհակալություն ասել ձեզ շրջապատող մարդկանց ☺️

🫶Աշակերտներն անակնկալ շնորհակալական բացիկներ բաժանեցին ուսուցիչներին ու աշխատակիցներին։
📙Համակարգերը, որոնց մեջ չկա սեր, նմանվում են դժոխքի։ Գործը, որն արվում է առանց սիրո, դառնում է տառապանք։ Երեխաները, որոնց կրթում են առանց սիրո, դառնությամբ են լցվում կրթության նկատմամբ։ Արամ Փախչանյանի հաղորդումը կրթության մեջ սիրո դերի մասին է։
https://www.youtube.com/watch?v=QRuzFh0SGYs
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Այբ»-ում մեկնարկեց Արցախի շաբաթը 🧡

Ավագ դպրոցի աշակերտների նախաձեռնությամբ շաբաթվա ընթացքում նախատեսվում են արցախյան մշակույթին, պատմությանը, կենցաղին վերաբերող ճանաչողական միջոցառումներ։ 😊

📙Արցախյան ոգով այբական շաբաթվա մեկնարկն էլ տրվեց Համայնքի ժամին։ 10-րդ դասարանցիներ Էրիկ Ճաղարյանը և Եվա Մուրդայանը ներկայացրին Արցախի պատմությունը։
Media is too big
VIEW IN TELEGRAM
🎥Նախագծային ուսումնառության ֆիլմարտադրության ակումբի աշակերտները երկու հեռուստաֆիլմ էին պատրաստել հայկական արծաթի և տարազի մասին, որոնք կարող եք դիտել նշված հղումներով
🎞 Հայկական գենով հագուստ՝ https://youtu.be/9Ax3457Zzc4
🎞 Հայկական բնավորությամբ մետաղ՝ https://youtu.be/K71FYY1Pgzg
🔶Ֆիլմերի շնորհանդեսը տեղի ունեցավ ամռանը` Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանում:
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Այբ»-ում Արցախի շաբաթը շարունակվում է ☺️
Մենք «Բարի լույսի» եթերում ենք Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի ուսանողների հետ եւ պատմում ենք նրանց հայաստանյան ու այբական մեկամսյա առօրյայի մասին 😊
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ձմեռային «Այբ» 🤍
Channel name was changed to «Ayb School»
2022-23 ուսումնական տարին «Այբ» դպրոցում աշակերտների նախաձեռնությամբ հայտարարվել է «Արցախի տարի», և Արցախին նվիրված միջոցառումներին՝ հետաքրքիր և ուսանելի նախագծերին, մասնակցում են բազմաթիվ աշակերտներ։

Դրանցից էր 10-րդ դասարանի աշակերտ Էրիկ Ճաղարյանի «Արցախյան շաբաթ» նախագիծը, որի մասին պատմոււմ է 10-րդ դասարանի աշակերտ Մհեր Ենգիբարյանը։ https://aybschool.am/am/page/artsakhweek_blog?fbclid=IwAR2YvaCey7Mf_VcpsYwMgScvUVWaIvqV-wCgfbyuTsnV4ZehAoWbrcj7mqk
📙 Ավարտին մոտեցավ աշխարհի առաջատար բուհերից մեկի՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի 5 ուսանողների ուսումնա-կրթական ճանապարհորդությունը Հայաստան և «Այբ» դպրոց:

Պրանջալը, Իվան, Ջեքոբը, Քաթրինան ու Ֆեդան պատմել են հայաստանյան առօրյայի մասին իրենց տպավորությունները։ Նրանք մեկ ամիս դասավանդել են «Այբ» ավագ դպրոցում և բնակվել այբական ընտանիքներում🧡։

🔶ՄՏԻ 5 ուսանողները «Այբ»-ում էին Global Teaching Labs ծրագրի շրջանակում։

https://aybschool.am/am/page/mit_ipressions
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Իսկ դուք աղի բլիթ արդեն կերե՞լ եք 🧐

Ավագ դպրոցի աշակերտները խոհարարի հետ թխել են բլիթները, փաթեթավորել աշխատակիցների հետ ու հյուրասիրել բոլորին 🤩🥰

🧡Փետրվարի 4-ին սիրո եւ երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրն է։
📙«Այբ»-ի համահիմնադիր, «Այբ» կրթական հիմնադրամի ՀԽ նախագահ և
«Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիայի խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը հետաքրքիր ու ծավալուն հարցազրույց է տվել Արա Թադևոսյանին «Կարմիր թել» հաղորդաշարի շրջանակում:

Զրույցի թեմաները՝

🔶ինչո՞ւ անկախ ու ոչ թե մասնավոր կամ ոչ պետական դպրոցներ
🔶դպրոցներն ու ծնողների ցանկությունները, «ներկա-բացակայի» «վաճառքը»
🔶անդամակցության սկզբունքներն ու չափանիշները
🔶հանրային ընկալման կարծրատիպերը
🔶անկախ դպրոցների իրական անկախության աստիճանը
🔶դպրոցներն ու բուհերի ընդունելությունը, քոլեջների դերի փոփոխությունը
🔶«մեկ ձայնով» խոսելու առավելությունները
🔶 անկախ դպրոցների ֆինանսական ինքնաբավության աստիճանը
🔶մասնավոր եւ պետական կրթության ապագան

https://www.youtube.com/watch?v=nqxupx4-tFc
Sputnik Armenia-ն հեղինակային ռեպորտաժ է պատրաստել «Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության ինժեներական ակումբի մասին: Առաջարկում ենք կարդալ այբեցի ինժներեների նախագծած սարքերի ու ապագային առնչվող մտորումների մասին☺️ https://armeniasputnik.am/20230206/apaga-inzhenernern-u-nranc-steghtsats-sarqery-inchpes-haj-ashakertneri-gjuty-trav-tiezerq-54782906.html
Media is too big
VIEW IN TELEGRAM
📙Նշեցինք Տյառնընդառաջը «Այբ»-ում։
Media is too big
VIEW IN TELEGRAM
📙«Այբ»-ի գրադարանը հարստացավ բացառիկ մատենաշարով։ Մանկապատանեկան գրականության 50 հատորյակ դպրոցին նվիրեց ռուսական «Սլովո» հրատարակչությունը, որի համահիմնադիրներ, գործադիր տնօրեն Գրիգորի Երիցյանը և գլխավոր խմբագիր Նատալյա Ավետիսյանը, ինչպես նաև նրանց դուստրը՝ հրատարակչության գրական նախագծերի ղեկավար Կարինե Երիցյանը այցելեցին դպրոց։ Երեխաների հետ հանդիպմանը նրանք զրուցեցին գրահատարակչի գործի ու գրքերի ստեղծման մասին։

🔗10-րդ դասարանցի Մհեր Ենգիբարյանը պատմում է հանդիպման մանրամասների մասին։

https://aybschool.am/am/page/slovobooks