Ayb School
244 subscribers
300 photos
148 videos
293 links
Download Telegram
Media is too big
VIEW IN TELEGRAM
📙Նշեցինք Տյառնընդառաջը «Այբ»-ում։
Media is too big
VIEW IN TELEGRAM
📙«Այբ»-ի գրադարանը հարստացավ բացառիկ մատենաշարով։ Մանկապատանեկան գրականության 50 հատորյակ դպրոցին նվիրեց ռուսական «Սլովո» հրատարակչությունը, որի համահիմնադիրներ, գործադիր տնօրեն Գրիգորի Երիցյանը և գլխավոր խմբագիր Նատալյա Ավետիսյանը, ինչպես նաև նրանց դուստրը՝ հրատարակչության գրական նախագծերի ղեկավար Կարինե Երիցյանը այցելեցին դպրոց։ Երեխաների հետ հանդիպմանը նրանք զրուցեցին գրահատարակչի գործի ու գրքերի ստեղծման մասին։

🔗10-րդ դասարանցի Մհեր Ենգիբարյանը պատմում է հանդիպման մանրամասների մասին։

https://aybschool.am/am/page/slovobooks
Հանդիպման նպատակն էր շարունակել համագործակցությունը «Այբ» կրթական հիմնադրամի հետ՝ նպաստելով Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում որակյալ կրթության հասանելիությանը` շեշտը դնելով կրթական ոլորտում արդյունավետ փոխգործակցության վրա։

«Այբ» համայնքի ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են կրթական հիմնադրամի գործունեությունը՝ մասնավորապես առանձնացնելով հիմնադրամի մշակած հայալեզու և միջազգայնորեն ճանաչելի կրթական որակավորումը՝ «Արարատյան բակալավրիատը», նշելով, որ այն համազոր է բրիտանական «GCE A Level» և ամերիկյան «Advanced Placement» որակավորումներին։ https://armenpress.am/arm/news/1104399/
Media is too big
VIEW IN TELEGRAM
📙Բեմարվեստի աշակերտներն ընթերցում են ժամանակակից ֆրանսիացի դրամատուրգ Յասմինա Ռեզայի «Կյանքի երեք տարբերակ» պիեսը։ «Այբ»-ում գրքային եւ թումանյանական շաբաթ էր։
Թումանյանական շաբաթն «Այբ»-ում ամփոփում ենք սպասված ու մեծ պրեմիերայով

«Այբ» ավագ դպրոցի աշակերտների երգչախումբը խմբավար Անահիտ Պապայանի ղեկավարությամբ ներկայացնում են Հովհ. Թումանյանի «Ծիտիկի օրորը» ստեղծագործության հիման վրա կոմպոզիտոր Ազատ Մանուկյանի գեղեցիկ օրորոցայինի այբական կատարումը:

_
«Ծիտիկի օրորը»
Խոսք` Հովհաննես Թումանյանի
Երաժշտություն` Ազատ Մանուկյանի

«Այբ» ավագ դպրոցի երգչախումբ
Խմբավար` Անահիտ Պապայան
Կոնցերտմայստեր` Կատարինե Հովհաննիսյան
Մասնակիցներ`
Վիկտորյա Մամյան
Ալվինա Սեդրակյան
Սոֆի Անդրիասյան
Լիլիթ Կակոյան
Անժելա Մաթևոսյան
Հեղինե Ավագյան
Էլեն Շահնազարյան
Անահիտ Սարգսյան
Աստղիկ Խաչատրյան
Կարինե Պապոյան
Սոնա Մելքոնյան
Ինա Խաչիկյան https://youtu.be/ekA7BEsmQos
Media is too big
VIEW IN TELEGRAM
📙«Այբ» դպրոցն անցկացրեց «Ժամանակակից միտումները կրթության ոլորտում» խորագրով աշխատարան Ռուսաստանի Ուլյանովսկ քաղաքի «ДАР» գիմնազիայի ուսուցչական կազմի համար։ Աշխատարանը վարեց «Այբ» դպրոցի կենսաբանության ավագ ուսուցիչ, Արարատյան բակալավրիատի հավաստագրված վերապատրաստող Զարուհի Կարաբեկյանը։ Թեմաներն էին հուզական ինտելեկտի և հետազոտական ուսուցման կիրառումը դասարանում։

🔗 https://aybschool.am/am/page/dar_gimnazia
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ձմեռ գնա՛, գարո՜ւն արի 🌱

🔶Ռուսաց լեզվի շաբաթն ամփոփեցինք՝ Արևելյան սլավոնների Մասլենիցա տոնը նշելով։

📙Մեկ շաբաթ շարունակ հիմնական դպրոցի աշակերտները ուսումնասիրում էին ռուսերենը միջառարկայական տարբեր նախագծերի շրջանակում՝ https://aybschool.am/am/page/maslenitsa_23
🔶ԵՐԵՎԱՆ ամսագրի Ստեփանակերտին նվիրված նոր համարում հրապարակվել է «Այբ»-ի Ֆ8 լուսանկարչական ակումբի «Ուրվական թատրոն» ֆոտոնախագիծը:

📙Ստեփանակերտում կյանքի մի բաժանարար գիծ կա, որը քաշվել է ոչ թե պատերազմով, այլ Արցախի դրամատիկական թատրոնի շենքի փակմամբ։ Այդ ցավոտ սահմանագծին էր 2018-2019 ուստարում մոտեցել Ֆ8-ի թիմը և փորձել բացել Վ. Փափազյանի անվան թատրոնի անցյալի, ներկայի ու ապագայի դռները։

🧡Աշակերտները ուսումնասիրել էին Ստեփանակերտի «գեղեցկուհու» արխիվները, լուսանկարել ու զրուցել թատրոնի դերասանների, ադմինիստրատիվ անձնակազմի, երկրպագուների հետ։ Նախագիծը ամփոփվել էր Երևանում կայացած ցուցահանդեսով ու պանելային քննարկմամբ թատրոնի դերասանների ու աշակերտների մասնակցությամբ:
«Ուրվական թատրոն»-ի ու այբեցիների աշխատանքի մասին ԵՐԵՒԱՆ-ին պատմել է նախագծավար, լուսանկարիչ Արեգ Բալայանը:

ℹ️Ամսագիրը փնտրեք երևանյան սրճարաններում ու գրախանութներում:
🔶«Այբ» ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտները հայոց պատմութուն առարկայի շրջանակում ուսումնասիրում են Արցախյան բանակցային գործընթացը: Հետազոտական աշխատանքի համար աշակերտները սեփական նախաձեռնությամբ դիմել են երրորդ հանրապետության բոլոր ղեկավարներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և Նիկոլ Փաշինյանին, Արցախյան հիմնախնդրի բանակցային փուլերի մասին հետաքրքրող հարցերի պատասխաններ ստանալու խնդրանքով:

📙Աշակերտների նախաձեռնությանն արագ արձագանքել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխաննելով սովորողների հարցերին: Իսկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հյուրընկալել է նախաձեռնող խմբի աշակերտներին ուսուցչի հետ և պարզաբանել Արցախյան բանակցությունների 2008-2018 թթ փուլին վերաբերող աշակերտների հարցերը: Նախագահը աշակերտներին նվիրել է նաև նոր հրատարակված «Բանակցային առաջնագծում» գրքի առաջին օրինակները։

🔶Շնորհակալ ենք նախագահներին աշակերտներին ընդառաջելու և ուսումնական նախաձեռնությանն աջակցելու համար: Հետազոտական նախագիծն ընթացքի մեջ է։
🔶Դիտեք «Այբ» դպրոցի կենսաբանության ավագ ուսուցիչ, կեսնաբանական գիտությունների թեկնածու Զարուհի Կարաբեկյանի հետ #Գիտարբուքը հյուսվածքային ինժեներիայի մասին։
📙Զարուհի Կարաբեկյանը ԳԱԱ Օրբելու անվան Ֆիզիլոլոգիայի ինստիստուտի Իմունոլոգիայի և հյուսվածքային ճարտարագիտության լաբորատորիայի վարիչն է։ Իմունոլոգիայի և հյուսվածքային ճարտարագիտության լաբորատորիայի ընթացիկ հետազոտական ուղղություններից են՝ մաշկի, լյարդի, երիկամների, աորտալ փականի և պերիֆերիկ նյարդերի հյուսվածքային ինժեներիային առնչվող նախագծերը: https://www.youtube.com/watch?v=7LLuQEE-7kw
Media is too big
VIEW IN TELEGRAM
🔸Ապագան վախենալու է թվում, սակայն չիմացությունն ավելի վատ է։

📙Հետաքրքիր ու օգտակար հանդիպում «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ, Krisp  և 10WEB  ստարտափների համահիմնադիր Արտավազդ Մինասյանի հետ:
📙Հանդիպման թեման խիստ արդիական և կարևոր էր։ Զրուցեցինք Chat GPT բոտի մասին, որը արհեստական բանականության միջոցով աշխատող հաղորդակցվող համակարգ  է  մշակված OpenAl-I կողմից: Առհասարակ տարատեսակ բոտերը վաղուց ներխուժել են մեր իրականություն ՝ արհեստական բանականությունը դարձնելով կենցաղի անբաժանելի մասը։ Եվ Chat GPT-ն դրանցից աշխարհում այս պահին ամենատարածվածն է և բոլորը խոսում են այս բոտի հնարավոր վտանգների կամ առավելությունների մասին։ ChatGPT բոտը բազմաթիվ գործառույթներ է կատարում՝ տեքստ գրելուց մինչև կոդավորում։
📙🌱«Այբ»-ի նախագծային ուսումնառության ինժեներական ակումբը 2022-2023 ուսումնական տարում աշխատում է լաբորատոր աճեցման բլոկներ ստեղծելու ուղղությամբ: Թե ինչ է այն իրենից ներկայացնում և աշխատանքները որ փուլում են, պատմում է ակումբի անդամ, 11-րդ դասարանցի Սյուզաննա Խալաթյանը։ https://aybschool.am/am/page/injenerakan_blog
📣«Ինքնություն և արժեքներ» շարքը վերադառնում է ամենապահանջված թեմաների մասին ամենահետաքրքիր խոսնակների մասնակցությամբ նոր հանդիպումներով:

🔸 «Ազատության գինն ու նպատակը» թեմայով հանդիպում-քննարկմանը մասնակցելու համար խնդրում ենք մինչև մարտի 17-ը լրացնել ձևաթուղթը՝ https://bit.ly/3ZIyeL6

Հանդիպում-քննարկումների այս շարքը հեռուստատեսային ձևաչափով եթեր է հեռարձակվում «Արմենիա» հեռուստաընկերությամբ:


https://fb.me/e/ACgPHb8V
📙«Համով» էներգիա, СO2-ի արտանետումներ, վերամշակվող դիմակներ ու կենսաքայքայվող պլաստիկներ՝ նախագծային ուսումնառության «Կանաչ քիմիա» ակումբը չորս գաղափար է կյանքի կոչում ընթացիկ ուստարում։
🔶Դրանց մասին պատում են ակումբի անդամներ Էմիլ Փանոսյանն ու Ինգա Թումանյանը։ https://aybschool.am/am/page/kanachqimia_blog