Ayb School
245 subscribers
300 photos
148 videos
293 links
Download Telegram
📙«Համով» էներգիա, СO2-ի արտանետումներ, վերամշակվող դիմակներ ու կենսաքայքայվող պլաստիկներ՝ նախագծային ուսումնառության «Կանաչ քիմիա» ակումբը չորս գաղափար է կյանքի կոչում ընթացիկ ուստարում։
🔶Դրանց մասին պատում են ակումբի անդամներ Էմիլ Փանոսյանն ու Ինգա Թումանյանը։ https://aybschool.am/am/page/kanachqimia_blog
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
📙Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր համայնքի դպրոցականներին էինք հյուրընկալել։ Նրանք երկու օր ապրեցին այբական կյանքով եւ այբեցիների ընտանիքներում, ձեռք բերեցին նոր ընկերներ ու գիտելիքներ։ Հաջորդ հանդիպումն արդեն Ներքին Կարմիրաղբյուրում կլինի։
📙«Այբ»-ի աշակերտի նկարագրի սկզբունքները, դպրոցի կյանքը և իրադարձությունները աշակերտների աչքերով. ահա թե ինչեր են փորձում ընդգրկել մեկ ամսագրի մեջ «Արվեստանոց» նախագծային ակումբի աշակերտները «Այբում» (Ayboom) նախագծի շրջանակում այս տարի:
🔶Նախագծի ընթացքի մասին պատմում է Մարիա Ղուկասյանը, 11-րդ դասարան։
🔶Գրանցման վերջին օրն է: Շտապեք ամրագրել ձեր մասնակցությունը «Ինքնություն և արժեքներ» շարքի գարնանային եթերաշրջանի առաջին հանիդմանը:
📙Բաց մի թողեք ազատության մասին կարևոր թեմայի վերաբերյալ ձեր տեսակետն ընդլայնելու այս հիանալի հնարավորությունը: https://fb.me/e/QaLGVqiA
Media is too big
VIEW IN TELEGRAM
Մարտի 21-ին նշվում է պոեզիայի միջազգային օրը 🫶

📙11-րդ ու 12-րդ դասարանցիները իսպաներենի ուսուցիչ Նունե Անտոնյանի օգնությամբ դասի շրջանակում թարգմանել են Նոբելյան մրցանակակիր Խուան Ռամոս Խիմենեսի ստեղծագործություններից։ Յուրաքանչյունն իր թարգմանությունը կարդում է շրջանաձեւ ընթերցանության ձեւաչափում։
Документальный моноспектакль про мечту в лучших традициях TED Talk 🧡
В основе постановки лежит глубинное интервью с соучредителем «Айб», известным IT-предпринимателем Давидом Яном.
📙 Документальный текст открывает театру возможность сфокусироваться на внутреннем мире человека, на драматургии его жизни. Герой спектакля рассказывает о поступлении на физтех, об авантюре с первым электронным словарем, о том, как жизнь профессиональная запараллелилась с личной.
На выходе получается история о поиске смысла жизни, о жажде бессмертия, о том, как изменить мир к лучшему.
🔶 Режиссер спектакля - Семен Александровский, лауреат театральной премии «Золотая Маска».
🔶 Артист: Максим Фомин.
🔗 https://tkt.am/ru//eid/258
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Կանաչ քիմիան»՝ Հայկական համադպրոցական գիտության փառատոնում 🧡

📙«Այբ»֊ի նախագծային ուսումնառության ակումբի աշակերտները փառատոնին ներկայացել են հետևյալ նախագծերով՝

🔶Կենսաքայքայվող պոլիﬔրային թաղանթի ստացման սարք,
🔶«Ռենեմասկ»՝ պլաստիկ քիմիական վերամշակում էկոլոգիապես կայուն եղանակով,
🔶«Փաուերֆիլ»․ ածխածնի երկօքսիդի կրճատումը մթնոլորտում։
«Այբ»-ի աշակերտները՝ Հայկական համադպրոցական գիտության փառատոնի հաղթող 🥳🤩😊

Նրանք կմեկնեն ԱՄՆ ներկայացնելու իրենց նախագիծը Regeneron «International Science and Engineering Fair (ISEF)» միջազգային փառատոնին 🧡

📙Մարտի 25-ին ԵՊՀ-ում կայացավ Հայկական համադպրոցական գիտության փառատոնը, որին «Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության «Կանաչ քիմիա» ակումբը մասնակցեց 3 նախագծով: Հաղթող նախագծերից է «Կենսաքայքայվող պոլիմերային թաղանթի ստացման սարքի» նախագիծը, որով էլ մեր աշակերտները կմասնակցեն մայիսի 14-19-ը ԱՄՆ-ում կայանալիք Regeneron “International Science and Engineering Fair (ISEF)” – 2023 միջազգային փառատոնին:

📙Քիմիա անվանակարգում մրցանակային տեղ են զբաղեցրել նաև «Կանաչ քիմիա» ակումբի «Փաուրեֆիլ» և «Ռենեմասկ նախագծերը: Ակումբի ղեկավարներն են Լիլիթ Համբարձումյանը և Լևոն Սարգսյանը:

🔶Հայկական համադպրոցական գիտության փառատոնին Երևանի և մարզերի 40 ուսումնական հաստատություններից ներկայացվել է 83 հետազոտական նախագիծ, որոնցից 70-ը ցուցադրվել են եզրափակիչ փուլում:
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ինքնություն և արժեքներ. Ազատության գինն ու նպատակը

📺 Դիտեք այսօր՝ մարտի 26-ին՝ ժամը 23:20-ին, Armenia TV-ի եթերում:
Media is too big
VIEW IN TELEGRAM
Մարտի 27֊ին նշվում էթատրոնի միջազգային օրը 🧡

Թատրոնի մարդկանց տոնը շնորհավորում ենք «Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության «Վավերագրական թատրոն» ակումբի ներկայացմամբ😊 «Խլացնող լռություն» ներկայացումը կարող եք դիտել դպրոցի You Tube-յան ալիքում՝ 🔗https://www.youtube.com/watch?v=Naeo7-RGNiA

📙Նախագծային ուսումնառության «Վավերագրական թատրոն» ակումբի «Խլացնող լռություն» ներկայացումն նախորդ ամռանը երկու անգամ ընդգրկվել էր Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկում։ Այն վավերագրական թատրոնի ժանրում ստեղծված ներկայացում է՝ հիմնված իրական փաստերի վրա: Աշակերտները պատմում են մեր շուրջն ապրող իրական մարդկանց ու երևույթների մասին: Այս պատմությունները ակամա ստիպում են վերարժևորել ներկան և միաժամանակ ավելի սթափ նայել ապագային:
📙Ազատության գինն ու նպատակը
🔶Ինչո՞ւ, ինչի՞ց և հանուն ինչի՞ ենք ուզում ազատ լինել: «Ինքնություն և արժեքներ» շարքի շրջանակում այս թեման են քննարկում Մերի Հովսեփյանը, Դավիթ Գևորգյանը, Մարկ Արենը և Մանուկ Հերգնյանը: https://www.youtube.com/watch?v=HJHEI06IxSU
Հուշագրի համաձայն համագործակցությունը իրականացվելու է հետևյալ ուղղություններով․ «Այբ» դպրոցի դահլիճում իրականացվելու են ֆիլմերի բաց և փակ ցուցադրություններ, դպրոցի սաները ստեղծելու են կրթական խաղեր, աջակցելու են Վիքիպեդիայի նյութերի խմբագրմանը և թարգմանությանը, աշակերտները ստեղծելու են գրական ստեղծագործությունների հիման վրա նկարահանված հայկական ֆիլմերի մասին փոդքաստների շարք, նաև սոցիալական հարթակների համար պատրաստելու են տեղեկատվական հոլովակներ։ Բացի այդ, կազմակերպվելու է «Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության շրջանակում ֆիլմարտադրության և «Արվեստանոց» ակումբների ստեղծած արտադրանքի՝ ֆիլմերի և պոստերների ցուցադրություն։ https://armenpress.am/arm/news/1107784/
«Հանգամանքների բերումով դարձա ուսուցիչ, աշակերտներս էլ՝ Դավիթ Յան, Արամ Փախչանյան, Տեր Մեսրոպ քհն. Արամյան»,– պատմել էր Գագիկ Գրիգորյանը🧡։
Դասավանդել սկսել է հանգամանքների բերումով, երբ Դավիթ Յանի և Արամ Փախչանյանի դասարանը մնացել էր առանց ֆիզիկայի ուսուցչի։ Հերթական կոնֆլիկտից հետո ուսուցիչը հեռացել էր դասարանից և խոստացել չվերադառնալ։ Սակայն վերադարձել էր և գրատախտակին կարդացել իրեն ուղղված տեքստը՝ «Дал слово – держи»։ Այսպես անխուսափելի էր դարձել ուսուցչի փոփոխությունը, գիտելիքի պահանջն ու բարձր սանդղակն էլ՝ հստակ սահմանված։ Այդ սանդղակին, ուղղակի, հասնել էր պետք։
Գիտնականից՝ ուսուցիչ. ինչպես «Այբ»-ի հիմնադիրներին միավորեց Ուսուցիչն ու դարձավ մի յուրահատուկ կրթական շարժման խորհրդանիշ և ոգեշնչման աղբյուր: Հոդվածն ամբողջությամբ՝ 🔗 https://ayb.am/hy/news/12

____
Գագիկ Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Սան Լազարո (San Lazzaro) սգո սրահում, երեքշաբթի` ապրիլի 11-ին՝ ժամը 18:00-ին: Հասցե՝ Լուկաշինի փող., 152 շենք, Աջափնյակ վարչ. շրջան: