Ayb School
245 subscribers
300 photos
148 videos
293 links
Download Telegram
Դպրոցում իրականացվեց «Օդային տագնապ» ուսումնական վարժանք։ Աշխատակիցները և աշակերտները տարհանվեցին և պատսպարվեցին ըստ ուղեցույցի սահմանված թաքստոցներում։ Վարժանքին ներկա էին նաև ԱԻՆ աշխատակիցները, որոնք դիտարկեցին «Այբ»-ում «Օդային տագնապ» ազդանշանի ժամանակ դպրոցի անձնակազմի ու աշակերտների գործողությունները՝ բարձր գնահատելով գործողությունների ծրագիրը, կազմակերպվածությունն ու պատասխանատու գործելակերպը։
🔸«Կաքավագիր» ակումբը դուրս է գալիս Երևանի սահմաններից և ուղևորվում Գյումրի` իր առաջին արտագնա բաց դասն անցկացնելու։
📙Եթե սիրում եք պարել, հետաքրքրված եք հայ ազգային պարերով, ցանկանում եք հասկանալ, թե ինչպես է շարժումը հանձնվում թղթին` անմահանալով, մաթեմատիկական ճշգրտության բերվելով, ապա 📆նոյեմբերի 6-ին՝ ժամը 15:00-ին, սիրով սպասում ենք ձեզ Գյումրիում՝ «Հոկտեմբեր» կինոթատրոնում (Աբովյան 143): «Կաքավագիր» ակումբը կանցկացնի ազգային պարերի բաց դաս ու դասախոսություն պարերի գրառման մասին։ https://www.facebook.com/events/1193887531338467/?ref=newsfeed
Media is too big
VIEW IN TELEGRAM
Կայացավ «Այբ»-ի ֆուտբոլի ներդպրոցական 2022-2023 առաջնության եզրափակիչը։ Համառ ու գեղեցիկ մրցապայքարում «Վիկինգները» 2։0 հաշվով հաղթեցին «Խաչակիրներին» 🥳🏆
🔸Այսօրվա աշխարհում անհնար է ապրել և գոյատևել առանց անընդհատ կրթվելու, այնպես որ՝ մեդիագրագիտությունը մի բան չէ, որ դու ձեռք ես բերում 20 տարի առաջ և շարունակում ես ունենալ որպես պատրաստի գիտելիք և կարողություն, որ ամեն պահի կարող ես կիրառել։ Factor TV-ի Մեդիագիդ-Podcast-ի շրջանակում ասում է «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը՝ շեշտելով կրթության անընդհատության գաղափարը և «մեդիաաղբի» դեմ պայքարելու իմունիտետի կարևորությունը։
https://www.youtube.com/watch?v=v_ooumP0-RI&t=18s
Media is too big
VIEW IN TELEGRAM
Տարրական դպրոցում անսովոր ու համեղ օր էր ☺️ 1-ին եւ 2-րդ դասարանցիները տատիկների հետ ավանդական թթու դրեցին 🤗🧡
Media is too big
VIEW IN TELEGRAM
Թթուդրիկի երկրորդ օրը 3-րդ եւ 4-րդ դասարանցիներն էին հյուրընկալել տատիկներին՝ միասին ավանդական հայկական թթու պատրաստելու ☺️ Օրը համեմված էր նաեւ փոքրիկ այբեցիների կատարմամբ ազգային երգ ու պարով 🧡
Օրվա լուսանկարը 😍

Տատիկների հետ փոքրիկների դրած թթուն գրեթե թթվել է 😋
Միասին մտորելու և զրուցելու նոր թեմա ունենք «Ինքնություն և արժեքներ» շարքի շրջանակում։
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 18։30-ին, խոսելու ենք հայ ինքնության առանձնահատկություններից՝ անդրադառնալով՝
🔹 Հավաքական ինքնության դերին,
🔹 Ազգային ինքնության հիմնական տարրերին,
🔹 Ազգին՝ որպես մշակույթ:

Միջոցառման մեր խոսնակներն են`
🎤 Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդի նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյանը
🎤 Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ, «ԱՊԱՎԵՆ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արսեն Ղազարյանը։
⭐️ Զրույցը կվարի «Այբ» կրթական հիմնադրամի և «Այբ» դպրոցի համահիմնադիր, աստվածաբան, գիտնական Տ. Մեսրոպ քհն.Արամյանը։ https://www.facebook.com/events/1320360178770709
#HappeningNow
ՊԱՏՄԱԿԱՆ ՊԱՀ
Այբեցիների նախագծած 197 գրամանոց սարքը (payload) տեղադրվել է ենթաուղեծրային հրթիռում և ուղարկվում է բաց տիեզերք՝ մինչև 125 կմ բարձրություն, այսինքն հատելու է տիեզերքի պայմանական սահմանը (Karman line)։ Հրթիռը ուղարկվում է Հնդկաստանի Skyroot տիեզերակայանից: Սարքը տիեզերքում մնալու է 2-3 րոպե և այդ ընթացքում տվյալներ է հավաքելու հրթիռի թռիչքի հետագծի, ջերմաստիճանի և ճնշման փոփոխության, արագության, արագացման, ինչպես նաև ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվության և օզոնի կոնցենտրացիայի մասին։ Վերջին երկու չափումները կատարող տվիչները նախատեսվել և առաջարկվել են AYAS թիմի կողմից և ավելացվել են այդ թիմի հետ համագործակցության արդյունքում։ Նախատեսված չափումներն իրականացնելուց հետո սարքը հրթիռի հետ միասին ետ է ընկնելու։
Հիշեցնենք, որ «Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության ինժեներական ակումբի Ad Astra թիմը դարձել էր 2022 թ. Քեմուրջյանի անվան համաերիտասարդական տիեզերքի մրցույթի հաղթող։ «Այբ»-ի աշակերտների նախագծած սարքը ուղարկվեց տիեզերք որպես մրցույթի հաղթող։
https://www.youtube.com/watch?v=C0QP6Au7N_o
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ահա պատմական պահը 😍
Forwarded from Mediamax.am
Հայ աշակերտների ստեղծած սարքն ուղարկվել է տիեզերք https://itel.am/am/news/14005
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Գլխավոր լուրերում նաեւ
«Գիտության փառատոն» համադպրոցական գիտաժողովի գիտական հանձնաժողովի կազմում են՝

🔶Սամվել Պիպոյան, կենս․ գիտ․ դոկտոր պրոֆեսոր, ԵՊՄՀ Կենսաբանության, քիմիայի եւ նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ,

🔶Արսեն Առաքելյան, մոլ. եւ բջջ. կենս. գիտ. դոկտոր ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն

🔶Լիդա Սահակյան, քիմ. գիտ. դոկտոր պրոֆեսոր, ԵՊԲՀ Դեղագիտության ամբիոնի վարիչ

🔶Արմեն Գալստյան, քիմ. գիտ. թեկնածու ԵՊՀ, Քիմիայի ֆակուլտետի փոխդեկան

🔶Հայկ Միրզոյան, բժկ. գիտ. դոկտոր, Երեւանի Ավագանու Մշակույթի, Կրթության և Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵՊԲՀ դասախոս,

🔶Գագիկ Գրիգորյան, ֆիզ-մատ. գիտ. թեկնածու, հանրապետական և միջազգային օլիմպիադայի ֆիզիկայի թիմի ղեկավար, «Այբ» և ֆիզմատ դպրոցների ֆիզիկայի ուսուցիչ

🔶Արմեն Ծատուրյան, մանկ. գիտ. դոկտոր , ԿԳՄՍՆ «Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն, ֆիզիկայի ուսուցիչ, Վանաձորի պետական համալսարանի ֆիզիկայի ամբիոնի դասախոս

🔶Սիլվա Խրիմյան, մանկ, գիտ․ թեկնածու, դոցենտ, ՀՊՄՀ դասախոս
🔸Аппарат, спроектированный учениками армянской школы «Айб», в которой разрабатываются современные образовательные технологии, на суборбитальной ракете индийской компании «Skyroot Aerospace» был отправлен в открытый космос.
В ходе короткого пребывания в космосе 197-граммовое устройство соберет данные о траектории полета ракеты, ускорении, ультрафиолетовом излучении, озоне, перепадах температуры, давления и скорости.
📙В беседе с корреспондентом РУСАРМИНФО руководитель инженерного клуба школы «Айб» Вазген Габриелян отметил, что армянские школьники запустили в космос прибор, состоящий из сенсоров, который имеет магнитное поле, концентрацию озона, влажность и другие параметры.
Габриелян рассказал, будут ли ученики школы «Айб» заниматься разработкой еще более усовершенствованного устройства для отправки в космос, а также сообщил, какое значение это событие имеет для самих школьников и для Армении.
https://www.youtube.com/watch?v=3Hs5RtdwQ9M
«Բարի լույսի» տաղավարում այբեցիներն էին եւ պատմում էին «Գիտության փառատոն» համադպրոցական գիտաժողովի, բնագիտական առարկաների ու դպրոցում նախագծային ուսումնառության մասին 🧡

Իսկ մեր 6-րդ դասարանցի Եվան խոսեց ընկերների հետ իրականացրած գիտական փորձի մասին 🤗

https://fb.watch/h0t0oFV8AD/
Հանրայինի «Առավոտ լուսո» ծրագրի ուղիղ եթերում ենք։Պատմելու ենք մեր աշակերտների տիեզերական հաջողությունների մասին։
🔸«Այբ»-ում տեղի ունեցավ «Գիտության փառատոն» համադպրոցական գիտաժողովը։ Երևանի ու մարզերի շուրջ 120 աշակերտների էինք հյուրընկալել, որոնք մասնագիտական ժյուրիին ներկայացրին իրենց գիտական հետազոտություններն ու գաղափարները։
📙«Արևիկ» ռադիոյի եթերում այբեցիներ Իլոնան, Մերին, Անժելան և Սոֆիան պատմել են փառատոնի ու իրենց հետազոտական աշխատանքների մասին։
https://bit.ly/3XLvax4