KANCH TV
214 subscribers
130 photos
6 videos
20 links
КАНЧ всеармянская организация.
Download Telegram
⚡️🟥🟦🟧⚡️Օրվա գլխավոր նորությունները,եթե բաց եք թողել 07.12.2021թ.

📯 ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 1988 թ.երկրաշարժի 33-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել.
«Ի հիշատակ զոհված մեր հայրենակիցների՝ կարող ենք և պե՛տք է համախմբված և միասնաբար, ամենօրյա աշխատանքով ու նվիրումով, հույսով ու հավատով կառուցենք մեր ամուր տուն-Հայրենիքը, որը կանգուն կլինի ցանկացած արհավիրքի առջև»:

📯 Հաագայի ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանն այսօր կհրապարակի  Հայաստանի և Ադրբեջանի՝ միմյանց դեմ հայցերով վճիռները։ Երկու երկրները միմյանց մեղադրում են Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիան (ICERD) խախտելու մեջ:

📯 Արմեն Սարգսյանը պրոֆեսոր Արամ Սահարյանի հետ քննարկել է երիտասարդ հայ ֆիզիկոսների՝ Սինգապուրում վերապատրաստվելու ծրագրերը:

📯 ԱԺ-ն մերժեց զինծառայողներին առաջնահերթ բուժսպասարկում տրամադրելու մասին նախագիծը:

📯 ԱԺ-ում տեղի է ունեցել ծեծկռտուք։ Այդ միջադեպի վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ԱԱԾ:

📯 Տավուշի մարզային փրկարարական վարչության կողմից դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ին Լուսահովիտ համայնքում, իսկ 12:00-ին՝ Բերդ համայնքի Վարագավան բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով վարժանքներ։ Գործարկվելու են շչակները: ԱԻՆ

📯 Ալեն Սիմոնյանը այսօր ստել է բոլորիդ՝ ասելով թե քրեական գործեր են հարուցվելու բոլոր այն զինծառայողների վերաբերյալ, ովքեր զենքերը դրել և կամովին գերի են հանձնվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը, որն իրականացնում է 62 շիրակցիների գերեվարման գործով մեղադրյալ, փոխգնդապետ Արսեն Ղազարյանի պաշտպանությունը։
«Խծաբերդի մոտ, մինչև ատամերը զինված 62 զինծառայողներ, առանց մեկ փամփուշտ կրակելու գերի են հանձնվել 4-ից 7 ադրբեջանցու: Կրկնում եմ՝ 62 հոգով գերի են հանձնվել 4-7 հոգու: Նրանց նկատմամբ ոչ միայն քրեական գործեր չեն հարուցվել, այլև՝ նրանք հերոսներ են»,- գրել է Հովհաննիսյանը:

📯 «էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրենք չկան, իմ համար չկան» Ալեն Սիմոնյանը գերիների մասին .
Անհետ կորածների և գերիների հարազատները Կառավարության դիմաց բողոքի ցույց են անում
Ալենի հայտարարության առնչյամբ։

📯 Ադրբեջանական ԶԼՄ-ները ցնծում են. «Ալեն Սիմոնյանը հայ գերիներին հավասարեցրել է ահաբեկիչների հետ»։

📯 Կինոռեժիսոր Արման Չիլինգարյանի «Լույսի կաթիլներ» ֆիլմը լավագույնն է ճանաչվել Ճապոնիայի «Tokyo Film Awards» ֆիլմերի մրցույթում:

Подпишитесь на канал @KanchTV
🟥🟦🟧 🌍
Основные события сегодняшнего дня, если пропустили. 07.12.2021.

📯 7 декабря 1988 года в 11 часов 41 минуту по местному времени в Армении произошло катастрофическое землетрясение.

📯 Защитник прав человека Армении Арман Татоян 6 декабря в Париже встретился со своим французским коллегой Клер Хеннон.

📯 Международный суд ООН постановил, чтобы Баку принял меры для предотвращения разжигания расовой ненависти в отношении армян, но при этом на данном этапе суд не обязал Азербайджан вернуть всех армянских военнопленных

Подпишитесь на канал @KanchTV
🇦🇲🗺 Նախնիներից մինչև մեզ 📜🇦🇲

Զաքարյաններ, իշխանական տոհմ Հայաստանում 11-14-րդ դարերում։ Զաքարյանները իրենց իշխանությունը հաստատեցին Հայկական լեռնաշխարհի ազատագրված տարածքներում, որը գոյություն է ունեցել 1201-1360 թվականներին։ Հայկական հողերը Վրաց թագավորության հովանու ներքո միավորվում են, և հիմնադրվում է Զաքարյան իշխանապետությունը։ Վերջիններիս մեծ մասը վաղ միջնադարում գոյություն ունեցած հայկական ազնվական տոհմերի շառավիղներն էին։
1048 թվականին Թոգրուլ-բեկը սելջուկների հետ ներխուժել է Հայաստան և դաժան կոտորած կազմակերպել՝ գրավելով Հայաստանի մնացած տարածքը և Անատոլիայի մեծ մասը։ Բայց հավաքելով իրենց ուժն ու ոգին, Զաքարյանները կարողացան սելջուկներից ազատել ողջ Արևելյան Հայաստանը և կենտրոնական Հայաստանի մեծ մասը։ Վերջիներիս արշավանքը Հայաստան տեղի էր ունեցել 11-րդ դարի կեսերին։ Ըստ միջնադարյան բառարանի՝ «Զաքարյանների բազմաթիվ արձանագրությունները կասկած չեն թողնում, որ նրանք իրենց հայ են համարում»։ Հայաստանի Զաքարյանների օրոք հաստատվեց տնտեսական և մշակութային վերելք։ Շատ ավերված քաղաքներ վերակառուցվեցին, արտաքին և ներքին առևտուրը նորից սկսեց ծաղկել։ Կառուցվել կամ վերակառուցվել են բազմաթիվ եկեղեցիներ և վանքեր, օրինակ. Գոշավանքը, Հաղարծինը, Կեչառիսը, Գեղարդը և այլն։
Մոնղոլ-թաթարների տիրապետությունը Հայաստանում հաստատվել է 13-րդ դարի ընթացքում։ Այն հայոց պատմության մեջ կենտրոնասիական ցեղերի երկրորդ հարձակումն էր՝ սելջուկ-թուրքերից հետո (11-րդ դար)
1236 թվականի ամռանը մոնղոլ-թաթարների 30 հազարանոց բանակը ներխուժեց Զաքարյան իշխանապետություն։
1236-1245 թվականներին Անդրկովկասը եղել է մոնղոլ-թաթարների տիրապետության տակ։ Անկախ մնացին միայն Արցախի Խաչենի և Զանգեզուրի Սյունիքի հայկական մելիքությունները։ Զաքարյաններից վերջին ամիրսպասալար է հիշվում Զազանը (1345-1380)։

Բաժանորդագրվեք ալիքին @KanchTV
🇦🇲🗺 От предков до нас 📜🇦🇲.

Армянское княжество Закаридов(Закарянов)-историческое армянское государство в коренной Армении, существовавшее в период с 1201 по 1360 год. Армянские земли были объединены под эгидой Грузинского царства, и было создано Закарянское княжество. Они последние были потомками армянских аристократических династий, существовавших в раннем средневековье.
В 1048 году Тогрул-бек с сельджуками вторгся в Армению и устроил жестокую резню, захватив оставшуюся часть Армении и большую часть Анатолии. Последние вторглись в Армению в середине 11 века. Но собравшись с силами и духом, Закариды смогли освободить от сельджуков всю Восточную Армению и большую часть центральной Армении.
Согласно «Dictionary of the Middle Ages» «многочисленные надписи Закаридов не оставляют сомнений в том, что они считали себя армянами».
В период правления Закарянов, в Армении установился экономический и культурный подъём.
Были восстановлены многие разрушенные города, вновь начала процветать внешняя и внутренняя торговля. Были сооружены или реконструированы многочисленные церкви и монастыри - напр. Гошаванк, Агарцин, Кечарис, Гегард и др.
Однако уже в 1236—1245 годах Закавказье было захвачено монголами. Власть монголо-татар в Армении установилась в 13 веке. Это было второе нападение среднеазиатских племен в истории Армении после турок-сельджуков (11 век). Летом 1236 года 30-тысячное войско монголо-татар вторглось в Закарянское княжество.
В 1236–1245 годах Закавказье находилось под властью монголо-татар. Лишь армянские княжества Хачен в Нагорном Карабахе и Сюник в Зангезуре оставались независимым. Зазан (1345-1380) помнят как последний правитель Закарянов.

Подпишитесь на канал @KanchTV
🇦🇲🗺 From ancestors to us 📜🇦🇲

The Armenian principality of the Zakarids (Zakaryans) is a historical Armenian state in indigenous Armenia that existed from 1201 to 1360. The Armenian lands were united under the auspices of the Georgian Kingdom, and the Zakarian principality was created. They were the last descendants of the Armenian aristocratic dynasties that existed in the early Middle Ages.
In 1048 Togrul-bek with the Seljuks invaded Armenia and staged a brutal massacre, capturing the rest of Armenia and most of Anatolia. The latter invaded Armenia in the middle of the 11th century. But having gathered strength and spirit, the Zakarids were able to free the whole of Eastern Armenia and most of central Armenia from the Seljuks.
According to the Dictionary of the Middle Ages, "the numerous inscriptions of the Zakarids leave no doubt that they considered themselves to be Armenians."
During the reign of the Zakaryans, an economic and cultural boom was established in Armenia.
Many destroyed cities were rebuilt, foreign and domestic trade began to flourish again. Numerous churches and monasteries have been built or reconstructed - eg. Goshavank, Haghartsin, Kecharis, Geghard, etc.
However, already in 1236-1245 Transcaucasia was captured by the Mongols. The power of the Mongol-Tatars in Armenia was established in the 13th century. This was the second attack by the Central Asian tribes in the history of Armenia after the Seljuk Turks (11th century). In the summer of 1236, the 30,000-strong Mongol-Tatars invaded the Zakaryan principality.
In 1236-1245 Transcaucasia was ruled by the Mongol-Tatars. Only the Armenian principalities of Khachen in Nagorno-Karabakh and Syunik in Zangezur remained independent. Zazan (1345-1380) is remembered as the last ruler of the Zakaryans.

Subscribe to @KanchTV channel
⚡️🟥🟦🟧⚡️Օրվա գլխավոր նորությունները,եթե բաց եք թողել 08.12.2021թ.

📯 Հաագայի դատարանը բավարարել է Հայաստանի գրեթե բոլոր պահանջները և մերժել Ադրբեջանի պահանջների մեծ մասը․ Եղիշե Կիրակոսյան

📯 Պաշտպանության նախարարությունը չի ապահովում զինծառայողների հանգստի և արձակուրդի իրավունքը. ՀՔԱՎ

📯 Գերիների և անհետ կորածների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան:

📯 Գործատուն կկարողանա աշխատանքից ազատել պատվաստման հավաստագիր կամ թեստ չներկայացնող աշխատակցին. նախագիծն ընդունվեց:

📯 Արման Թաթոյանը Փարիզում խոսել է պատերազմից հետո մարդու իրավունքների խախտումների և ադրբեջանական շարունակական ցեղասպան քաղաքականության մասին:

📯 Պատերազմից հետո արտաքին գործողումների ծախսերը ավելացել են 5 անգամ, ներկայացուցչական ծախսերը՝ կրկնակի. Անդրանիկ Թևանյան

📯 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ անակնկալ է եղել Հայաստանի իշխանությունների համար: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ հույս հայտնելով, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցերով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի աշխատանքը կշարունակվի այն հիմնական սկզբունքների շուրջ, որոնք արդեն իսկ համաձայնեցված են:

📯 Երևանի Էրեբունի ռազմական օդանավակայանում այսօր վայրէջք է կատարել Ռուսաստանի Պաշտպանության նախարարության ինքնաթիռը՝ Հայաստան բերելով Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի անդամներին, իսկ հանձնաժողովի աշխատանքները ղեկավարելու է Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության նախկին ղեկավար Բորիս Մուրադովը։

📯 Հայաստանը Ադրբեջանին է տրամադրել ողջ Ղարաբաղի ականապատ տարածքների քարտեզները:

📯 Նախնական հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ կորոնավիրուսի «օմիկրոն» շտամն ավելի վարակիչ է, բայց ավելի քիչ ծանր ախտանիշներ է առաջացնում։ Երեկ այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին:

📯 Ադրբեջանը հայտնել է 2022թ․ ՀՀ-ի դեմ նոր դատական հայցեր ներկայացնելու մտադրության մասին:

📯 Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Կատարի Պետություն:

📯 Ալեն Սիմոնյանը կտեղափոխվի կառավարական ամառանոց. այս պահին վերանորոգում են առանձնատունը:

📯 Դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ ՀՀ զինված ուժերը գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական ԶՈՒ մարտական դիրքերը՝ ապատեղեկատվություն է։ Հայկական կողմը ադրբեջանական ԶՈՒ ուղղությամբ կրակ չի բացել։
ՀՀ ՊՆ

📯 Ադրբեջանցիները կրակ են բացել ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքային ապահովման մեքենայի ուղղությամբ։ Տուժածներ չկան.ՊՆ

📯 Հայկական կողմը ադրբեջանական ԶՈՒ ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի հայտարարությունը:

📯 Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Բաժանորդագրվեք ալիքին @KanchTV
🟥🟦🟧 🌍
Основные события сегодняшнего дня, если пропустили. 08.12.2021.

📯 Министр иностранных дел России Сергей Лавров, Госсекретарь США Энтони Блинкен, Министр иностранных дел Франции Жан-Ив Ле Дриан, представляющие страны-сопредседатели Минской группы ОБСЕ, выразили содействие возобновлению прямого диалога между Арменией и Азербайджаном под эгидой ОБСЕ.

📯 Эрдоган вновь предложил посредничество между РФ и Украиной: в любом формате по их желанию.

📯 Министры иностранных дел Турции и Азербайджана провели телефонный разговор. Согласно сообщениям, Чавушоглу и Байрамов обсудили ситуацию в регионе, коснулись армяно-азербайджанских отношений, в том числе выполнения обязательств трехсторонних соглашений, также обменялись мнениями по реализации формата «3+3».

📯 Президент Армении Армен Саркисян утром 8 декабря с рабочим визитом прибыл в Катар.

📯 Инструкторы НАТО обучают азербайджанских военных воздушным операциям. Учения проходят в одной из войсковых частей, но ее название не указывается.

📯 8 декабря подразделения ВС Азербайджана открыли огонь из стрелкового разнокалиберного оружия в направлении машины тылового обеспечения (водовоз) N-й войсковой части Министерства обороны РА, расположенной в юго-западном направлении армянской -азербайджанской граница. Пострадавших нет.

📯 Делегация во главе с директором Государственной нефтяной компании Азербайджана «SOCAR» посетила Иран. Делегация встретилась с иранским министром нефти Джавадом Оуджи, об этом сообщают иранские СМИ.

📯 Главы МИД Армении и России обсудили широкий круг связанных с нагорно-карабахским конфликтом вопросов

Подпишитесь на канал @KanchTV
⚡️🟥🟦🟧⚡️Օրվա գլխավոր նորությունները,եթե բաց եք թողել 09.12.2021թ.

📯 Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

📯 Այսօր հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից իրականացված սադրանքի հետևանքով հայկական կողմից թեթև հրազենային վիրավորում է ստացել երկու զինծառայող։
ժամը 18։00-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։ ՀՀ ՊՆ

📯 Համածառայակցի կրակոցից ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող է վիրավորվել, վիճակը ծայրահեղ ծանր է․ ՊՆ

📯 Ադրբեջանական կողմն այսօր՝ դեկտեմբերի 9-ին, կրակ է բացել Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի տրակտորիստի ուղղությամբ։
Մաճկալաշեն համայնքի ղեկավար Լեռնիկ Ավանեսյանը

📯 ԱԺ–ն փակ գաղտնի քվեարկությամբ Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում ընտրեց Եղիշե Սողոմոնյանին:

📯 Վրաստանի ԱԳՆ-ն հաստատել է, որ չի դիտարկում «3+3» ձևաչափին մասնակցությունը:

📯 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը՝ Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի և ԵԽ համագործակցության ծրագրերի բաժնի ղեկավար Լիլյա Գրետարսդոտիրի գլխավորությամբ:

📯 Պաշտոնական Մոսկվան հերքում է հայաստանյան մամուլում շրջանառվող տեղեկությունները Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետկանչի մասին։

📯 Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կարմիր Խաչի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ջագանաթ Չափագայինին:

📯 ՀՀ ազգային ժողովը չընդունեց անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը ապաքրեականացնելու` ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը:

📯 Աշխատանքային այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի Պետության էմիր, շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիի հետ:

📯 ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Սերբիայի Հանրապետության մշակույթի ոլորտի ներկայացուցիչների հետ:

📯 Մինչ ՀՀ ԱԳ նախարարը հայտարարում էր մոտ ապագայում Իրանի հետ Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքի ստեղծման վերաբերյալ պայմանագիր ստորագրելու մասին, դեկտեմբերի 7-ին Իրանը, Ադրբեջանն ու Վրաստանը պայմանավորվում են Պարսից ծոցը Սև ծովի հետ կապող տարանցիկ երթուղու ստեղծման մասին։ Ավելի ուշագրավն այն է, որ սա տեղի է ունենում անմիջապես ադրբեջանաիրանական շաբաթներ առաջ բռնկված սուր դիվանագիտական հակամարտությունից հետո, որը հարթելուն պես Իրանն ու Ադրբեջանը Թուրքմենստանի հետ գազի փոխանակման աննախադեպ խոշոր համաձայնագիր ստորագրեցին:

📯 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպանին:

📯 Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տիգրան Ուլիխանյանն ազատվել է պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից։

📯 Նիկոլ Փաշինյանը Հակոբ Սիմիդյանին ազատել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից:

📯 Ռոմանոս Պետրոսյանը կնշանակվի ՊՎԾ պետ, Հակոբ Սիմիդյանը՝ Շրջակա միջավայրի նախարար:

Բաժանորդագրվեք ալիքին @KanchTV
Forwarded from Lina
🟥🟦🟧 🌍
Основные события сегодняшнего дня, если пропустили. 09.12.2021.

📯Азербайджанские ВС поздним вечером 8 декабря обстреляли позиции армянской армии на восточном участке границы, с армянской стороны пострадавших нет. Минобороны Азербайджана подтвердило гибель одного военнослужащего.

📯 Абхазия предложила Грузии начать процедуру делимитации госграницы.

📯 Заместитель командующего Южным военным округом ВС РФ Рустам Мурадов заявил, что есть положительное восприятие вопроса возвращения армянских пленных, захваченных Азербайджаном в результате арцахской войны.

📯 Тбилиси официально отказался от участия на заседании платформы 3 + 3, которое пройдет в Москве 10 декабря.

📯 Премьер-министр Никол Пашинян 9 декабря принял Генсека Международного комитета Красного Креста Джагана Чапагайна.

📯 Миротворческие силы Российской Федерации, дислоцированные на территории Нагорного Карабаха, сосредоточены на возвращении пленных, реализации инфраструктурных проектов и на решении других гуманитарных вопросов. Об этом заявил начальник Генштаба ВС РФ Валерий Герасимов.

📯 9 декабря в 16:25 подразделения ВС азербайджана в очередной раз прибегли к провокации в Гегаркуникском районе армяно-азербайджанской границы. Как сообщает Минобороны Армении, противник открыл интенсивный огонь из разнокалиберного стрелкового оружия по армянским позициям. Армянская сторона прибегла к ответным действиям.

📯 Представитель МИД РФ Мария Захарова, опровергнув публикацию в армянских СМИ прессы об отзыве посла РФ Сергея Копыркина из Армении.

📯 Арарат Мирзоян и Жан-Батист Лемуан подписали «Дорожную карту армяно-французского экономического сотрудничества»

Подпишитесь на канал @KanchTV
🇦🇲🗺 Նախնիներից մինչև մեզ 📜🇦🇲

Իսրայել Օրի՝ (1685 - 1711թթ.)
հայ ազատագրական շարժման նշանավոր դեմքերից, դիվանագետ, ով ձգտել է ազատագրել Հայաստանը Պարսկաստանից և Օսմանյան կայսրությունից։
Օրին ծնվել է 1659 թվականին պատմական Հայաստանի Սյունիքի նահանգի Սիսիան գյուղում, հայ մելիք Իսրայելի ընտանիքում։
Նա Հակոբ Դ կաթողիկոսի կողմից ուղարկված յոթ հոգանոց պատվիրակության անդամ էր, որը կազմավորվեց օտարերկրյացիներից օգնություն փնտրելու նպատակով։
Օրին միացավ Լյուդովիկոս XIV-ի բանակին և առնչվեց Ֆրանսիայի բարձրագույն քաղաքական շրջանակների հետ՝ անընդհատ բարձրացնելով հայերի ազատագրման հարցը, սակայն հանդիպեց սառը անտարբերության։
1699 թվականին Օրին Մելիք Սաֆրազի հետ միասին հավաքեց Սյունիքի տասնմեկ մելիքներին Անգեղակոթում գաղտնի ժողովի, որտեղ պաշտոնական որոշում ընդունվեց ռազմական օգնություն խնդրել եվրոպական տերություններից։
1700 թվականին Օրին հանդիպեց Լեոպոլդ I կայսրին, ով նրան ասաց, որ Ռուսաստանի աջակցությունը նման ծրագրի հաջողության բանալին է։ Իսրայել Օրին առաջինն էր, ով որոշեց Հայաստանի ազատագրման համար կենտրոնանալ Ռուսաստանի վրա, և իր լայն էրուդիցիայի և ինտելեկտի շնորհիվ գրավեց թագավորական արքունիքի համակրանքը։ Մոսկվայում Օրին հանդիպեց Պետրոս I-ին և նրան տվեց Սյունիքի մելիքների նամակն՝ եղբայրական օգնության խնդրանքով։ Պյոտր | խոստացավ օգնություն ցուցաբերել հայերին Շվեդիայի հետ պատերազմի ավարտից հետո։ Օրին Ռուսաստանին առաջարկեց Վրաստանն ու Հայաստանն ազատագրելու ծրագիր։ Որոշվում է, որ Պարսկաստան պետք է ուղարկվի հատուկ առաքելություն՝ Օրիի գլխավորությամբ,Պարսկական կայսրությունում քրիստոնյաների կյանքի մասին տեղեկություններ հավաքելու համար։
1707 թվականին Օրին ստանում է ռուսական բանակի գնդապետի աստիճան և ռազմական ջոկատով ճանապարհվում դեպի պարսկական պետության սահմանները։ Շամախի քաղաքում նա հանդիպում է վրացիների և հայերի տեղական առաջնորդների հետ,այստեղ նա աջակցում է նրանց կողմնորոշմանը դեպի Ռուսաստան։
Իսրայել Օրին Եսայի Հասան–Ջալալյանի հետ 1711 թվականին Պարսկաստանից վերադառնում է Ռուսաստան՝ Աստրախան քաղաք,որտեղ էլ հանկարծամահ է լինում։

Բաժանորդագրվեք ալիքին @KanchTV
🇦🇲🗺 От предков до нас 📜🇦🇲.

Исраэль Ори 
(арм. Իսրայել Օրի; 1685 — 1711) —
один из выдающихся деятелей армянского освободительного движения и дипломат, добивавшийся освобождения Армении от Персии и Османской империи. Ори родился в 1659 году в селе Сисиан области Сюник  исторической Армении, был сыном армянского мелика Исраэла, стал членом делегации из семи человек, отправленной католикосом Акопом IV в поисках зарубежной помощи для освобождения армян из-под иноземного гнёта. Он вступил в армию Людовика XIV и вошёл в контакт с высшими политическими кругами Франции, постоянно поднимая вопрос об освобождении армян, но встретил холодное безразличие. В 1699 году Ори вместе с меликом Сафразом собрал в Ангехакоте на тайную встречу одиннадцать сюникских меликов, где было принято официальное решение обратиться за военной помощью к европейским державам. В 1700 году Ори встретился с императором Леопольдом I, который сказал ему, что для успеха такого плана ключевую роль играет поддержка России. Исраэль Ори был первым, кто решил для освобождения Армении ориентироваться на Россию и благодаря широкой эрудиции и своему интеллекту, он привлек к себе симпатии царского двора.
В Москве Ори встретился с Петром I и передал ему письмо сюникских меликов с просьбой о братской помощи. Пётр пообещал оказать армянам помощь по окончании войны со Швецией. .
Ори предложил России план для освобождения Грузии и Армении. Было решено, что нужно послать специальную миссию в Персию во главе с Ори, который должен был бы говорить, что послан римским папой ко двору Солтан Хусейна, чтобы собрать информацию о жизни христиан в Персидской империи. В 1707 году Ори в ранге полковника русской армии с большим отрядом выступил в путь. В Шемахе он повстречался с местными лидерами грузин и армян, поддержав их ориентацию на Россию. Возвращаясь в Россию из Персии, в 1711 году Ори неожиданно умер в Астрахани.

Подпишитесь на канал @KanchTV
🇦🇲🗺 From ancestors to us 📜🇦🇲

Israel Ori
(Armenian Իսրայել Օրի; 1685 - 1711)
one of the prominent figures of the Armenian liberation movement and a diplomat who sought the liberation of Armenia from Persia and the Ottoman Empire. Ori was born in 1659 in the village of Sisian, Syunik province of historical Armenia, was the son of the Armenian melik Israel, became a member of a seven-member delegation sent by Catholicos Hakob IV in search of foreign help to free Armenians from foreign oppression. He joined the army of Louis XIV and came into contact with the highest political circles of France, constantly raising the issue of the liberation of the Armenians, but met with cold indifference. In 1699, Ori, together with the melik Safraz, gathered eleven Syunik meliks for a secret meeting in Angeghakot, where an official decision was made to seek military assistance from the European powers. In 1700, Ori met with Emperor Leopold I, who told him that Russia's support was key to the success of such a plan. Israel Ori was the first who decided to focus on Russia for the liberation of Armenia, and thanks to his wide erudition and his intellect, he attracted the sympathy of the royal court.
In Moscow, Ori met with Peter I and handed him a letter from the Syunik meliks asking for fraternal help. Peter promised to provide assistance to the Armenians after the end of the war with Sweden. ...
Ori offered Russia a plan to liberate Georgia and Armenia. It was decided that a special mission should be sent to Persia, led by Ori, who would say that he was sent by the Pope to the court of Soltan Hussein in order to collect information about the life of Christians in the Persian Empire. In 1707, Ori, with the rank of colonel in the Russian army, set out with a large detachment. In Shemakha, he met with local leaders of Georgians and Armenians, supporting their orientation towards Russia. Returning to Russia from Persia, Ori unexpectedly died in Astrakhan in 1711.

Subscribe to @KanchTV channel
Forwarded from ALEXANYAN (KANCH)
🇦🇲🎙 Внимание! 29-го декабря большая встреча армянской диаспоры в Москве в рамках организации КАНЧ.

Уважаемые подписчики и не только, с радостью сообщаю вам, что мы назначили дату и место, для презентации нашей организации.

На этой встрече, мы расскажем о нас, о наших программах, поговорим о текущих проблемах и об их решениях.

Встречу будет вести основатель КАНЧ Александр Алексанян.

Места в зале ограничены, поэтому прошу записаться заранее.

Для записи и подробностей свяжитесь по номеру +7 919 039 07 08 whatsapp.

@alexfromkanch
⚡️🟥🟦🟧⚡️Օրվա գլխավոր նորությունները,եթե բաց եք թողել 10.12.2021թ.

📯 30 տարի առաջ՝ 1991 թ․ դեկտեմբերի 10-ին, Արցախի Հանրապետությունում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) կայացել է երկրի քաղաքական ապագային վերաբերող համահանրապետական հանրաքվե, որի արդյունքներով մասնակցած ընտրողների բացարձակ մեծամասնությունը (99,89 %) կողմ է քվեարկել անկախությանը։

📯 Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքի ճանաչումը միակ միջոցն է՝ վերջ դնելու ղարաբաղյան հակամարտությանը. Արցախի ԱԳՆ

📯 Հայաստան վերադարձված 10 գերիներից 5-ին մեղադրանք է առաջադրվել. Քննչական կոմիտե

📯 Քրեական գործով անցնող գերիներից 2-ը կալանավորվել է, 1-ը՝ ազատ արձակվել:

📯 Դեկտեմբերի 10-ը՝ Մարդու իրավունքների միջազգային օրն է։
Ոչ ոք չի կարող անտեսել մարդու իրավունքն ու արժանապատվությունը՝ հանուն քաղաքական, անձնական կամ որևէ այլ նպատակի. Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան

📯 Հակոբ Սիմիդյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար:

📯 Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 9-ին հանդիպում է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ։

📯 ԱԺ-ն ընդունեց պատվաստման կամ թեստի սերտիֆիկատ չներկայացնող աշխատակցին ընդհուպ ազատելու իրավունք տվող նախագիծը:

📯 Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առցանց մասնակցել է Գերմանիայում անցկացվող Ադա Լավլեյսի (Ada Lovelace festival) փառատոնին, որն այս տարի անցկացվում է «Քվանտային աշխարհ» խորագրով:

📯 Այսօր ՀՀ արևելյան ուղղությամբ (Գեղարքունիքի մարզ) Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործողություններին դիմակայելու ընթացքում զոհվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վահե Վաղարշակի Մանասերյանը (ծնվ. 2002թ.)։
Եվս ութ զինծառայողներ վիրավորվել են։ Վեց զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր, մյուս երկուսինը միջին և թեթև. ՀՀ ՊՆ

📯 Ադրբեջանական իշխանությունները պատասխանատվություն են կրում այսօր՝ դեկտեմբերի 10-ին ՀՀ 1 զինծառայողի սպանելու և մի քանի զինծառայողների հրազենային վիրավորումներ հասցնելու համար․ ՄԻՊ

📯 Հայաստանն Ադրբեջանին կոչ է անում զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից. ԱԳՆ հայտարարությունը

📯 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Հանուն ժողովրդավարության» առցանց համաժողովին: Համաժողովը կազմակերպվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ: Երկօրյա միջոցառմանը մասնակցում են ավելի քան հարյուր երկրի առաջնորդներ և ներկայացուցիչներ:

📯 Այսօր՝ 44-օրյա պատերազմից հետո, Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած ձևաչափով Մոսկվայում տեղի ունեցավ «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի առաջին նիստը` Ռուսաստանի, Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների, ինչպես նաև Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրենի մասնակցությամբ:
Քննարկվել են հնարավոր համագործակցության շրջանակները, որոնք ներառել են տնտեսության, տրանսպորտի, մշակույթի և հումանիտար բնագավառներին վերաբերող հարցեր։ Հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն: Վրաստանի ներկայացուցիչները, որոնք նույնպես հրավիրվել էին, ձեռնպահ են մնացել հանդիպմանը մասնակցելուց:

📯 Դատարանը մասնակի բավարարեց դատախազության բողոքը՝ Արմեն Բիլյանը դատապարտվեց 25 տարվա ազատազրկման և դատարանի դահլիճում կալանավորվեց:
Վերաքննիչ քրեական դատարանը վճռեց մերժել «Սասնա ծռեր»-ի 9 անդամների բողոքները։

📯 Իշխան Զաքարյանը դուրս եկավ «Պատիվ ունեմ»-ից

📯 Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ԱԺ նախագահի հրաժարականը պահանջող նախագիծ:

📯 Այս շաբաթ խորհրդարանն ընդունեց 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը, հաջորդ տարվա պետբյուջեի եկամտային մասը կազմում է մոտ 1 տրիլիոն 947 միլիարդ դրամ, ծախսայինը՝ 2 տրիլիոն 184 միլիարդ դրամ, դեֆիցիտը՝ 236 միլիարդ 255 միլիոն դրամ։

Բաժանորդագրվեք ալիքին @KanchTV