Мкртчян 26
6.64K subscribers
7.29K photos
2.6K videos
1 file
3.79K links
🇦🇲
Download Telegram
Երևանը դադարեցրել է աշխատանքը Ռուսաստանի և Ադրբեջանի հետ եռակողմ հանձնաժողովում:
⚡️Անկլավներ հանձնելու մասին քննարկում չկա․ Մհեր Գրիգորյան
⚡️Միջանցքային տրամաբանությամբ հարցեր հայկական կողմը չի քննարկել և չի քննարկելու․ Մհեր Գրիգորյան
⚡️ ՀՀ տարածքից 6 զինվորների գերեվարումից հետո Հայաստանը դադարեցրել է աշխատանքը ճանապարհների ապաշրջափակման եռակողմ հանձնաժողովում
Ֆրանսիան Հայաստանի կողքին է, կարող եք ներկայում և ապագայում նույնպես ապավինել մեզ. վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում հանդիպել է Ազգային ժողովի նախագահ Ժերար Ֆերանին:

🌐 https://bit.ly/3cb3I5Y
🇦🇲🇫🇷Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը այս տարվա աշնանը կայցելի Հայաստան։
⚡️«Ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից․ կոչ եմ անում կողմերին վերադառնալ մայիսի 11֊ի դրությամբ եղած դիրքեր»։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն
⚡️Ֆրանսիան պատրաստ է օգնել տարբեր հարցերում, առաջին հերթին խոսքս վերաբերում է ռազմագերիների ազատ արձակմանը, մյուս բանտարկյալներին, ինչպես նաև տարածքների ականազերծմանը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն
Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանն արդարացվեց։
Ըստ դատարանի վճռի՝ Հայկ Սարգսյանն արդարացվեց ապօրինի զենք-զինամթերք կրելու հոդվածով, իսկ սպանության փորձի մեղադրանքը, որը վերաորակվել է անզգուշությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու հոդվածով, կիրառվեց վաղեմության ժամկետ։

Որոշում կայացնող դատավորն էր Աննա Դանիբեկյանը։
Նիկոլ Փաշինյանի նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը նշանակվել է Ուկրաինայում ՀՀ դեսպան:
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սենատի նախագահ Ժերար Լարշեին:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Փարիզի քաղաքապետարանում հանդիպել է քաղաքապետ Անն Իդալգոյին:
Forwarded from Radar Armenia
🟡🟢 Արտակ Բեգլարյանը Արցախի պետական նախարար է նշանակվել։
Եթե թալանել գիտես՝ միացիր ինձ, եթե սպանել գիտես՝ միացիր ինձ, եթե դավաճանել գիտես՝ միացիր ինձ, եթե յոթ երկրի գործակալ ես՝ միացիր ինձ, եթե յոթ կուսակցություն փոխել ես՝ խնդիր չկա, միացիր ինձ։ Ստամոքսից բացի ամեն ինչ կորցրած տականքների համար՝ մուտքը ազատ է.... Ռ. Քոչարյան։ Հեղինակ՝ Grigoryan Stepan
Վարչապետի պատոնակատար Նիկոլ Փաշինյանը Փարիզում Հայաստանի դեսպանությունում հանդիպել է Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնք գործունեություն են ծավալում տարբեր բնագավառներում:

Վարչապետի պաշտոնակատարը նախ առանձին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանի և hոգաբարձուների խորհրդի անդամ, Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանի հետ: