Мкртчян 26
6.59K subscribers
7.29K photos
2.61K videos
1 file
3.79K links
🇦🇲
Download Telegram
🇦🇲🇺🇸 Պարոն վարչապետ, շնորհակալ եմ գործընկերության համար։ Դա մեծ նշանակություն ունի, ինչպես նաև լավ հիմք է ապագայի համար։

📌Մենք այստեղ ենք` արտահայտելու անդրատլանտյան աջակցություն Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական ու բարգավաճ ապագայի համար։

[Էնթոնի Բլինքեն]
🇦🇲🇺🇸 ԱՄՆ-ն նախատեսում է Հայաստանին տրամադրել ավելի քան 65 միլիոն ԱՄՆ դոլարի աջակցություն։

[Էնթոնի Բլինքեն]
🇦🇲🇺🇸 Հայաստանի համար տարածաշրջանային ինտեգրացիան էական է անվտանգության ու բարգավաճման համար։

📌📌Սատարում ենք «Խաղաղության խաչմերուկի» առաջարկը։ Տեսնում ենք ավելի ինտեգրված Հարավային Կովկաս` նոր տրանսպորտային ուղիներով, էներգետիկ համագործակցությամբ, հաղորդակցություններով։

[Էնթոնի Բլինքեն]
🇦🇲🇪🇺🇺🇸 Այս համագործակցությունը, նաև մեր ԱՄՆ ընկերների հետ, բարձրացնում ենք նոր մակարդակի, միավորում ենք ուժերը արտահայտելու համար մեր ամուր հանձնառությունը Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը և դիմակայունությանը։

[Ժոզեպ Բորել]
⚡️⚡️⚡️ В Брюсселе началась встреча Пашинян-Фон дер Ляйен-Блинкен за закрытыми дверями.
⚡️⚡️ 🇦🇲🇪🇺 Մենք տեսնում ենք, թե ինչպես է Հայաստանը թիրախավորվում օտար տեղեկատվական մանիպուլյացիաներով ու միջամտություններով։ Մենք կաջակցենք դրանց դիմակայելու հարցում և օգնելու մարդկանց, որպեսզի իմանան ճշմարտությունը` բարելավելով տեղեկատվական գրագիտությունը։

[Ժոզեպ Բորել]
⚡️⚡️🇦🇲🇪🇺 Ուժեղ, ավելի կայուն Հայաստանը նշանակում է ուժեղ, ավելի կայուն Հարավային Կովկաս։ Մեր աշխատանքը միտված կլինի նպաստելու տարածաշրջանի բոլոր երկրների հաջողությանը։

[Ժոզեպ Բորել]
🇦🇲🇺🇸Մենք կիսում ենք հայ ժողովրդի ապագայի տեսլականը, ուզում ենք, որ Հայաստանը լինի ուժեղ, անկախ պետություն, որը խաղաղ է ապրում իր հարևանների հետ և միացված է տարածաշրջանին ու աշխարհին. պետքարտուղար Բլինքեն

‼️«Շարունակելու ենք աջակցել 100 հազար տեղահանված արցախցիներին, դա կարևոր է Հայաստանի երկարաժամկետ քաղաքացիական բարեկեցության տեսանկյունից։ Սատարելու ենք այդ մարդկանց ինտեգրումը տնտեսության, հասարակության մեջ, ինչը ենթադրում է բնակարանների, աշխատանքի, կրթության ապահովում»,- նշեց ամերիկացի դիվանագետը։

📌 Նա եզրափակեց՝ Հայաստանի համար տարածաշրջանային ինտեգրումը կարևոր է անվտանգության ու բարեկեցության հասնելու համար։ Բլինքենը նաև աջակցություն հայտնեց Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։|civilnet.am|
🇦🇲🇪🇺 Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը ապրիլի 8-ին կայցելի Հայաստան։ |mfa.am|
⚡️⚡️ Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրվել է «Eurojust»-ի համաձայնագիրը։
Media is too big
VIEW IN TELEGRAM
Իմ խոսքը Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումից առաջ:
🇦🇲🇪🇺🇺🇸 Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելը, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ԱՄՆ ՄԶԳ ադմինիստրատոր Սամանթա Փաուերը այսօր՝ 2024 թվականի ապրիլի 5-ին, հանդիպել են Բրյուսելում՝ վերահաստատելու աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը և սոցիալ-տնտեսական դիմակայունությանը։

Եվրամիությունը և Միացյալ Նահանգները սատարում են Հայաստանի և տարածաշրջանի համար կայուն, խաղաղ, անվտանգ, ժողովրդավարական և բարգավաճ ապագայի։ Այս համատեքստում մենք նպատակ ունենք ընդլայնել համագործակցությունը՝ միտված Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը՝ ներառյալ այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են քաղաքական բարեփոխումները, տնտեսական զարգացումը և մարդասիրական աջակցությունը։ Մենք կձգտենք ընդլայնել մեր գործընկերությունները, օրինակ՝ շարժունակության, կառավարման, օրենքի կիրարկման, առևտրի, կապի, գյուղատնտեսության, էներգետիկայի և տեխնոլոգիաների ոլորտներում: Այս առանցքային ոլորտներին աջակցելու նպատակով Եվրոպական միությունը և Միացյալ Նահանգները նախատեսում են ավելի ամուր համագործակցություն Հայաստանի հետ։

Եվրոպական միությունը և Միացյալ Նահանգները բարձր են գնահատել 2018 թվականից ի վեր ժողովրդավարության և արդարադատության ոլորտներում բարեփոխումներում, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի արձանագրած էական առաջընթացը, և հանձնառություն են հայտնել շարունակել գործընկերությունը և աջակցել Հայաստանին՝ հաշվի առնելով, որ այն շարունակում է ամրապնդել ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը մեր ընդհանուր արժեքներին և սկզբունքներին համահունչ:

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին իր բարեփոխումների ճանապարհին
Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման միջոցով: Բարեփոխումները խթանելու և բոլոր ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու նպատակով ԵՄ-ն և Հայաստանը կապահովեն առաջընթաց Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի շուրջ:

Միացյալ Նահանգները հանձնառու է օգնել Հայաստանին և վարչապետ Փաշինյանին՝ իրականացնելու նախանշված բարեփոխումները։ Բայդենի վարչակազմը Կոնգրեսի հետ նախատեսում է 2023 ֆիսկալ տարում շուրջ 65 միլիոն դոլարի զարգացման աջակցություն տրամադրել Հայաստանին։

Եվրամիությունը և Միացյալ Նահանգները ողջունել են արտաքին աշխարհի հետ կապը բարելավելու Հայաստանի հանձնառությունը՝ ներառյալ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը կխթանի ընդհանուր բարգավաճումը և տարածաշրջանային տնտեսական և առևտրի դիվերսիֆիկացումը:

ԵՄ-ն և ԱՄՆ-ը մտադիր են լրացուցիչ օգնություն ցուցաբերել՝ օգնելու Հայաստանին մեղմել ռիսկերը, դիվերսիֆիկացնել առևտուրը և ամրապնդել տնտեսական և ինստիտուցիոնալ դիմակայունությունը։

Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն հանդես կգա «2024-2027 թվականների համար Հայաստանի դիմակայունության և աճի»՝ 270 միլիոն եվրոյի ծրագրով:

«Հայաստանի դիմակայունության և աճի» ԵՄ ծրագիրը նպատակաուղղված է լինելու Հայաստանի սոցիալ-տնտեսական դիմակայունության ամրապնդմանը` միաժամանակ աջակցելով առևտրի դիվերսիֆիկացմանը: Այն նաև աջակցություն կտրամադրի տեղահանվածների երկարաժամկետ կարիքները հոգալուն: Այն կամրապնդի ոլորտային համագործակցությունը Հայաստանի հետ՝ միաժամանակ ավելացնելով աջակցությունը կարգավորումների ներդաշնակեցմանը՝ միտված ՀԸԳՀ-ի ողջ ներուժի իրացմանը: ԵՄ-ն կշարունակի աջակցել առանցքային ոլորտներին՝ առևտրի դիվերսիֆիկացիայից, ենթակառուցվածքների զարգացումից, էներգետիկայից մինչև ավիացիոն անվտանգություն:

Նախագահ ֆոն դեր Լեյենն անդրադարձել է նաև 2021 թվականին մեկնարկած Տնտեսական և ներդրումային պլանի առավելություններին, որը Հայաստանում դրամաշնորհների, մասնավոր և հանրային ներդրումների միջոցով արդեն մոբիլիզացրել է ավելի քան 550 միլիոն եվրոյի ներդրումներ։ Տնտեսական և ներդրումային պլանի համահունչ՝ «Դիմակայունության և աճի» ԵՄ ծրագիրը կավելացնի աջակցությունը ռազմավարական ներդրումներին, մասնավորապես տրանսպորտային ենթակառուցվածքների, թվային և էներգետիկայի ոլորտներում, ինչպես նաև ներդրումներ կկատարի բիզնեսի զարգացման մեջ՝ նպաստելու աշխատատեղերի ստեղծմանն ու տնտեսական աճին: Տնտեսական և ներդրումային պլանն ունի խաղաղության միջոցով տնտեսական առավելություններ ապահովելու ներուժ՝ ներառյալ տարածաշրջանային կապակցվածության
հարցում, եթե և երբ թույլ տան պայմանները: ԵՄ-ն նաև կդիտարկի շարժունակությանն աջակցելու ուղիները:

Միացյալ Նահանգներն աշխատում է Հայաստանի հետ մի քանի ոլորտներում՝ խթանելու տնտեսական աճն ու բարեփոխումները, առևտրի դիվերսիֆիկացումը և դիմակայունությունը: Միացյալ Նահանգները կհամագործակցի Հայաստանի հետ՝ ԱՄՆ-ի լրացուցիչ ներդրումներ ներգրավելու, տեխնոլոգիաների առևտրի հնարավորությունների օպտիմալացման, կիբերանվտանգության ոլորտում համագործակցության ավելացման և տեխնոլոգիական ենթակառուցվածքների ընդլայնման ուղղությամբ։ Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի անվտանգ, հուսալի և ապահով էներգետիկ ապագային և աշխատանքներ է տանում աջակցելու էներգետիկայի դիվերսիֆիկացմանը և ուսումնասիրելու խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային էներգիայի նոր տարբերակների իրագործելիությանը, որոնց համար միջուկային անվտանգությունը և չտարածման ամենաբարձր չափանիշներն առաջնահերթություն են: Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի պարենային անվտանգության բարձրացմանը, ինչպես նաև Հայաստանի սահմաններով գյուղատնտեսական մթերքների հոսքը հեշտացնելուն։

Հաշվի առնելով շարունակական մարտահրավերները, որոնց բախվում է Հայաստանն ավելի քան 100,000 տեղահանված անձանց և փախստականներին աջակցելու և սոցիալապես ներառելու առումով՝ Եվրոպական միությունը և Միացյալ Նահանգները մտադիր են շարունակել աջակցել Հայաստանի ջանքերին՝ ուղղված կարիք ունեցողներին բնակարանային, վերապատրաստման, աշխատանքային հնարավորություններ և հոգեբանասոցիալական աջակցություն տրամադրելուն, և ապահովել տեղահանվածների արժանապատիվ կենսապայմանները։

Սկսած 2023 թվականի սեպտեմբերից ԵՄ-ն արագորեն մոբիլիզացրել է 18 միլիոն եվրո մարդասիրական և 15 միլիոն եվրո բյուջետային աջակցություն՝ փախստականների հրատապ և սոցիալ-տնտեսական կարիքներին արձագանքելու համար: Այսպիսով, տուժած բնակչությանը 2020 թվականից ի վեր մարդասիրական օգնության ընդհանուր հատկացումը կազմում է 38,4 միլիոն եվրո: ԵՄ-ն կանգնած է Հայաստանի կողքին փախստականների երկարաժամկետ կարիքները հասցեագրելու և աջակցելու հարցում: ԵՄ-ի «Դիմակայունության և աճի» ծրագիրը կներառի նաև տեղահանված մարդկանց երկարաժամկետ տնտեսական և սոցիալական ներառմանն ուղղված բյուջետային աջակցություն։

Նույն կերպ, սկսած 2023 թվականի սեպտեմբերից Միացյալ Նահանգները հայտարարել է տեղահանվածներին և փախստականներին ավելի քան 7 միլիոն դոլարի մարդասիրական աջակցության մասին: Այս ֆինանսավորմամբ 2020 թվականի սեպտեմբերից ի վեր ԱՄՆ-ի մարդասիրական օգնության ընդհանուր ծավալը կհասնի է մոտ 31 միլիոն դոլարի: ԱՄՆ-ի օգնության շրջանակներում տրամադրվել է կենսական նշանակության պարենային օգնություն, մարդասիրական պաշտպանություն և ժամանակավոր ապաստան և այն կշարունակի արձագանքել տեղահանվածների և փախստականների կարիքներին: Միացյալ Նահանգները կաջակցի Հայաստանի ջանքերին՝ նվազագույնի հասցնելու հանրային ծառայությունների և ենթակառուցվածքների վրա ճնշումը և կնպաստի սոցիալական համախմբվածությանն ու տնտեսական զարգացմանը։

Բարգավաճ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանը, որը զարգացնում է իր սեփական գործընկերային հարաբերությունները և ազատորեն որոշում իր ուղին, կնպաստի տարածաշրջանային կայունությանը և բարգավաճմանը: |primeminister.am|
🇦🇲🇺🇸 Տնտեսական զարգացման անհրաժեշտ նախապայմանը խաղաղությունն է։

📌📌ԱՄՆ-ն և Հայաստանը դիտարկում են հնարավորությունները քաղաքացիական միջուկային էներգետիկայի բնագավառում համագործակցության ուղղությամբ։

[Ջեյմս Օ'Բրայեն]
Мкртчян 26
Photo
🇦🇲🇨🇦 Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ապրիլի 5-ին ընդունել է մեր երկրում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին:

Ողջունելով հյուրին խորհրդարանում Սարգիս Խանդանյանը շնորհավորել է Էնդրյու Թըրներին առաջին ռեզիդենտ դեսպան նշանակվելու կապակցությամբ եւ ընդգծել, որ Հայաստանում Կանադայի դեսպանության բացումը կնպաստի երկու երկրների միջեւ համագործակցության խորացմանը:

Խոսելով հայ-կանադական միջխորհրդարանական կապերի զարգացման դրական դինամիկայի մասին
հանձնաժողովի նախագահը համոզմունք է հայտնել, որ մի շարք ոլորտներում առկա է համագործակցության չիրացված ներուժ:

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Կարեւորելով Հայաստանի սահմանին ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Սարգիս Խանդանյանը բարձր է գնահատել ոչ ԵՄ անդամ երկիր Կանադայի մասնակցությունն առաքելությանը:

Հանձնաժողովի նախագահը երախտագիտություն է հայտնել կանադական կողմին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կարիքները հոգալուն ուղղված մարդասիրական օգնություն տրամադրելու համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար
դեսպանը նշել է, որ կանի առավելագույնը նպաստելու խորհրդարանական կապերի սերտացմանը: Էնդրյու Թըրները նույնպես կարեւորել է Կանադայի եւ Հայաստանի միջեւ ոլորտային համագործակցության զարգացումը: |parliament.am|
‼️ Ապրիլի 5-ին՝ ժամը 17:05-ին, Չինարիի (Տավուշի մարզ), իսկ ժամը 17:30-ին Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ:

📌📌Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե ապրիլի 5-ին՝ ժամը 17:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ |mil.am|
Ռուսաստանը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպումը դիտարկում է որպես Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական առճակատման մեջ ներքաշելու Արևմուտքի հերթական փորձ։

Վաշինգտոնն ու Բրյուսելը փորձում են հասնել Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալուն, ինչպես նաև ռուսական ռազմակայանի և սահմանապահների դուրսբերմանը։

[ՌԴ ԱԳՆ]
Մոսկվան պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկար սպասված խաղաղությանը։

Հաստատում ենք մեր հանձնառությունը համակողմանիորեն խորացնելու և ընդլայնելու Հայաստանի հետ հարաբերությունները՝ երկկողմ փաստաթղթերում և համաձայնագրերում ամրագրված սկզբունքների հիման վրա։

[ՌԴ ԱԳՆ]
🇦🇲🇪🇺 Европа и Армения имеют долгую и общую историю.

Пришло время написать новую главу, при нашей поддержке устойчивости и экономического роста Армении.

Будем продолжать работать все вместе во имя будущего Армении, стабильного и процветающего Южнокавказского региона.

[Европейская комиссия]