Мкртчян 26
6.63K subscribers
7.29K photos
2.6K videos
1 file
3.79K links
🇦🇲
Download Telegram
Պարոն Մարուքյան ախր դուք էիք սա պնդում,հիմա դուք էլ հերքում էք 🙃🙃
_______________________________________
«Տեղեկություն է տարածվել, որ Ադրբեջանը ծրագրում է հաղթական շքերթ կազմակերպել, որի ժամանակ նրանք ուզում են այնտեղով անցկացնել Զինված ուժերից առգրաված մեքենաներ, զրահամեքենաներ, ինչպես նաև, ըստ տեղեկության, նաև ռազմագերիներին։ Սա արգելված է Ժնևյան կոնվենցիաներով՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո և սրա հետ կապված դիմել ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահին և նրանք էլ իրենց հերթին դիմում են Ադրբեջանին, որ սա տեղի չունենա և գրեթե վստահ եմ, որ հայ ռազմագերիներին որևէ ձևով չեն կարող այլևս օգտագործել և դուրս հանել իրենց ռազմական շքերթին:

Էդմոն Մարուքյան
Հետաքննությանը չխոչնդոտելու համար չեմ նշի կոնկրետ վայր, բայց այսօր մեր ֆրանսիացի լրագրողների հետ հանդիպեցինք Արցախից եկած մեր հայրենակիցների։
Ու տեղում մի բան իմացա, որ լացելու աստիճան խոցեց ինձ։
Իհարկե լրագրողներին չասեցինք։ Պետք չէ, որ իմանան։
Բայց...
Գիշերվա ընթացքում որոշ անհայրենիք տականքներ թալանել են էս մարդկանց մեքենաները՝ տանելով մարտկոցները։
Գրո՛ղը տանի։
Ի՞նչ կարգի սրբապիղծ, լկտի, անհոգի տականք պետք է լինել, որ տուն֊տեղ կորցրած, հողաթափերով մազապուրծ այստեղ հասած հայրենակցիդ ժիգուլիները թալանես։
Վայ գետինը մտնե՛ք։
Սեփական ձեռքերով կխեղդեմ, եթե բռնեմ։

Էհ, էհ։ Գժվել կարելի է։

Յաշա Սոլոմոնյան
https://www.youtube.com/watch?v=Oz-jHdR4vtg ՏԱՐԱԾԵԼ ԲՈԼՈՐԸ ՏԵՍՆԵՆ
ՄԱՍ 1
երկրորդ մասը մի քանի րոպեից
Ովքեր են երկրի մեջ պառակտում մտցնում 17 ոհմակի վարձու լայֆովչիկներից մեկին կանդրադառնամ այսօր Արիաննա Հովսեփյան ,ով հայտնի է նաեւ Արմինե Հովսեփյան
Այո կան որդեկորույս մայրեր ,բայց ձեր սադրիչներին գցել եք մեջները գոռգոռալու ցինիկություն անելու համար
Մարդ ի՞նչքան տհաս պետք է լինի, որ սա չհասկանա և Նիկոլին անվանի դավաճան։ Ստորև ներկայացնեմ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան ի գրառումը։

Հոկտեմբերի 19-ին ինձ զանգահարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը եւ ասաց, որ պետք է կանգնեցնել պատերազմը: Ասաց նաեւ, որ այս տեսակետը փոխանցում է ոչ միայն իր, այլեւ ԼՂՀ պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, նաեւ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի անունից:

Ես զանգահարեցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ նա ասաց, որ կարծում է դա պետք է փորձել անել ռուսական առաջարկների տրամաբանությամբ: Այսինքն՝ կարգավիճակի հարցի հետաձգում, շրջանների հանձնում, ռուս խաղաղապահների տեղակայում: Ասացի՝ խաղաղապահները պետք է տեղակայվեն նախկին ԼՂԻՄ սահմանի երկայնքով եւ Լաչինի միջանցքով: Ինքը համաձայնեց եւ պայմանավորվեցինք, որ քննարկումներից հետո կրկին կզանգեմ:

Զանգահարեցի Արցախի նախագահին եւ ասացի, որ հնարավոր տարբերակը վերը նկարագրվածն է: Ասաց, համաձայն է: Դրանից հետո հրավիրեցի արտախորհրդարանական ուժերին եւ տեղեկացրի, որ այսպիսի որոշում եմ կայացրել: Նրանցից շատերի արձագանքը դժկամ էր, ոմանք նիստից հետո սոցիալական ցանցերում գրում էին, որ նրանք ովքեր ժողովրդին ետ կպահեն հետագա պայքարից, դավաճան են եւ այլն:

Նույն օրը ԱԽ նիստ հրավիրեցի՝ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ներկա էր նաեւ Հանրապետության նախագահը եւ Վեհափառ հայրապետը: Ընդդիմադիրները դժկամությամբ ընդունեցին լուրը, բայց ես այնպես տարա խոսակցությունը, որ չեմ պատրաստվում իրենց վրա որեւէ պատասխանատվություն դնել: Պարզապես տեղյակ եմ պահում, որ չստացվի, թե թաքուն, ժողովրդի թիկունքում ինչ-որ բան եմ անում:

Հրապարակային որեւէ հայտարարություն անել չէի կարող, որովհետեւ եթե Ադրբեջանը առաջարկը մերժեր իմ հրապարակային հայտարարությունից հետո, դա կլիներ մեր դիմադրության ողջ համակարգի փլուզումը: Կրկին զանգահարեցի ՌԴ նախագահին, ասացի, որ համաձայն եմ: Ասաց, որ մինչեւ առավոտ կքննարկի Ալիեւի հետ եւ ետ կզանգի:

Հաջորդ օրը Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը ինձ հետ հանդիպման ժամանակ ասացին, որ համաձայն չեն առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման կամ ճշգրտման մեխանիզմի որեւէ համաձայնության գալուն: Ըստ էության՝ ասացին նաեւ Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի եւ Լ. Տեր-Պետրոսյանի անունից:
Բայց այս ամենը կարեւոր չէր, որովհետեւ, ես էի կայացրել որոշումը եւ պատրաստվում էի այն տանել մինչեւ վերջ:

Հաջորդ օրը ՌԴ նախագահը պայմանավորվածության համաձայն զանգեց: Ասաց, որ Ալիեւը համաձայն է, բայց խաղաղապահները ոչ թե ԼՂԻՄ սահմաններով պետք է տեղակայվեն, այլ քանի որ Հադրութն ու Թալիշը իրենց հսկողության տակ են, ադրբեջանցիները համաձայն չեն այդ բնագծերից ետ գնալ եւ նախկին ԼՂԻՄ տարածքում պետք է խաղաղապահներ տեղակայվեն ըստ փաստացի շփման գծի:

Նաեւ՝ պետք է հայկական կողմը պարտավորություն վերցնի, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Շուշի: Այսպես՝ հրադադարը դարձավ անհնարին, որովհետեւ ասացի, որ եթե անգամ Հադրութի հարցով համաձայնեմ, չեմ պատկերացնում Շուշին Ադրբեջանին հանձնելու հնարավորությունը: ՌԴ նախագահը զարմացավ, թե ինչու՞ եմ դեմ ադրբեջանցիների՝ Շուշի վերադառնալու տարբերակին: Երբ ներկայացրի փաստարկներս՝ ասաց, որ տրամաբանական է եւ ինքը լավ տեղեկացված չէր որոշ նրբությունների: Խնդիրն այն էր, որ այդ պարագայում Շուշին 90 եւ ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն պետք է ունենար, ովքեր պիտի վերահսկեին դեպի Ստեփանակերտ ճանապարհը:

Համոզված եմ, որ եթե համաձայնեի Շուշին հանձնելու տարբերակին, Ադրբեջանը նոր պայման էր դնելու՝ Կարմիր Շուկա-Շուշի ավտոճանապարհը իրենց հսկողության տակ պիտի լինի:

Այսպես՝ պայմանավորվածությունը չկայացավ: Այդ ժամանակ կորսված էին Ջեբրաիլը, Հադրութը եւ հարակից մի քանի գյուղեր, Ֆիզուլին, Թալիշը: Մինչ այդ երկու անգամ մարդասիրական հրադադար էր հայտարարվել՝ մեկը հոկտեմբերի 10-ին ՌԴ նախագահի միջնորդությամբ, մյուսը՝ հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ: Երկու միջնորդությունն էլ ձախողվել էր:
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Аллаху акбар!» - кричат «освободители» армянским воинам на КПП в Сотке. Видео снято, как видите, самими «толерантными». Конфликт закончился, говорите?
Քիմ Քարդաշյանը հայտնել է ԱՄՆ-ում արցախցի երեխաների համար տոնական նվերներ պատրաստելու նախաձեռնության մասին։❤️
________
Երեկ երբ այս «ֆլեշմոբը» հայտարարեցին մենք կասկած չունեյինք որ այս մեխանիզմն է գործում,ոչ թէ որ Նիկոլը սուրբ է և անհնարա իրա էջը Unfollow անեն, այլ ուշադրություն Նոյեմբերի 10-ից էջին հավանողները կտրուկ շատացան ու դա կասկացի տեղիք տվեց քանի որ ստորագրվել էր փաստաթուղթ որը պետքա հակառակ էֆեկտ տար,այսինքն հիաստափվեյին,բայց քանի որ տեսան չկա նման բան փորձեցին արեստական ստեղծել դա 🙃🙃
________________________________________________
Ուրեմն նոյեմբերի 9-10 -ն ընկած միջակայքում գնում ես լայքեր վարչապետի էջին, որպեսզի նոյեմբերի 26-28-ին դրանք հանել տաս ու քաղաքական բում անես։
Տիկնայք և պարոնայք, դուք Հայաստանի Հանրապետության պատմության ամենատկար, ամենախղճուկ, ամենասահմանափակ ընդդիմությունն եք։

Վահագն Ալեքսանյան
Սիրելի քույրեր և եղբայրներ, մաֆիան, հանձինս թալանչիների և սուտ կուսակցությունների, ուզում է ձեզ մոլորության մեջ գցել, խաբել և հավատացնել, որ մենք բոլորս այնքան հիմար ենք, որ սխալ ընտրություն ենք կատարել` ընտրելով մեր կառավարությանը: Նա ամենժամյա ռեժիմով ուզում է վախի, հիասթափության մթնոլորտ ստեղծել հայ ժողովրդի մեջ, որպեսզի ամեն գնով մեզ հիասթափեցնի մեր ընտրությունից և մեր կառավարությունից: Մի տրվեք սադրանքների, մի դարձրեք ինքներդ ձեզ խաբեբաների զոհ: Հավատացեք ինքներդ ձեզ, ձեր ընտրությանը և ձեր Վարչապետին: Ամուր եղեք, տոկուն եղեք, անտեսեք բոլոր տեսակի մաֆիայի շահերը ներկայացնող լուր տարածողներին, հետևեք պաշտոնական լրահոսին և Վարչապետին: Ով, որ կասկածում է, որ չենք հաղթելու, ուրեմն ինքը որպես անհատ կորած է արդեն:
ժողովուրդ ջան, հեղաշրջման միակ նպատակը, այս ոհմակին հետ բերելն է, այլ տարբերակ չկա,,,,քայլ անելուց առաջ, լավ մտածեք
Vahan Meliqyan- ի ֆեյսբուկյան էջից
🥚 Քաղաքացին ձվով հարվածել է Նիկոլ Փաշինյանի մեքենային: Նրան տարել են ոստիկանություն:🤦🏻‍♂️

Житель города разбил яйцо о машину Никола Пашиняна.
Его задержали
Պարզաբանում

ԶԼՄ-ներում և սոցցանցում տեղեկատվություն է տարածվել, թե, իբր ՀՀ վարչապետի մեքենային ձվով հարվածելու համար քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանություն:
Հայտնում ենք, որ լուրը չի համապատասխանում իրականությանը:

ՀՀ ոստիկանություն

Уточнение:

СМИ распространили в соцсети информацию о том, что гражданин был доставлен в полицию за то, что якобы ударил яйцом машину премьер-министра РА. Сообщаем вам, что новость не соответствует действительности.

Полиция РА
Ուշադրություն ‼️
Լուսանկարը, որը գտնվում է Աշտարակի ԲՀԿ-ական ոմն անձնավորության (Մասիս Պողոսյան) ձեռքում, մեր Սիսիանցի Գեղամն է, ով զոհվել է այս պատերազմում և նրա մարմինը Սիսիանի պանթեոնում է։
Դուք պատկերացնու՞մ եք, ի՞նչ են անում։
Սրանք ընդդիմություն չեն, ստահակներ են։

Арсен Авагян

Внимание ️ ️: На фотографии, которая находится в руках члена ППА из Аштарака (Масис Погосян), - наш Гегам из Сисиана, погибший на этой войне; Вы представляете, что они делают? Это не оппозиция, это аферисты.