Ayb School
245 subscribers
300 photos
148 videos
293 links
Download Telegram
Media is too big
VIEW IN TELEGRAM
🔸«Այբ»-ում գիտության հրավառություն էր։ Հյուրընկալել էինք «Գիտության փառատոն» համադպրոցական գիտաժողովը։ Այն նախաձեռնվել էր ու իրականացվեց գործընկեր դպրոցների հետ։

🔸Աշակերտական գիտաժողովին մասնակցեցին ավելի քան 120 աշակերտ և 32 ուսուցիչ Երևանի և Տավուշի, Լոռու, Շիրակի, Արմավիրի, Սյունիքի մարզերի 23 դպրոցներից: Մասնակիցները ներկայացան 39 խմբով՝ հանդես գալով բանավոր զեկուցումներով, պաստառների և գիտափորձերի ցուցադրությամբ:

📙 Վեց անվանակարգերի հաղթողներին ծանոթացեք հղումով 👇
https://aybschool.am/am/page/gitparaton
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ֆուտբոլային կրքեր «Այբ»-ում ⚽️ 9-րդ դասարանցիներ Յանան, Անին ու Մանեն պարզել են, թե այբեցիները ինչ կանխատեսումներ ունեն ֆուտբոլի աշխարհի առաջնության մասին 🏆
·
🧡Կրթված երեխա, ուժեղ պետություն կարգախոսով «Այբ» կրթական հիմնադրամը և «Քան» ակադեմիա Հայաստանը մեկնարկում են կարևոր հանրային դրամահավաք reArmenia հարթակում:
📗 Արշավի չորս ամիսների ընթացքում Նախատեսվում է հավաքել 5 873 148 ՀՀ դրամ: Նպատակն է հայերենով տեղայնացնել «Քան» ակադեմիայի համաշխարհային կրթական որակյալ բովանդակության ևս մի մաս:
📙100 տեսադաս և 100 000 բառ վարժություն ու հոդված անվճար հասանելի կդառնա Հայաստանի, Արցախի և սփյուռքի երեխաների համար:
🔸Յուրաքանչյուր երեխա ունի կրթություն ստանալու իրավունք: Տո՛ւր այդ հնարավորությունը՝ միանալով կրթական բացառիկ նշանակությամբ արշավին: Մանրամասները՝ այս հղումով 👉 bit.ly/3iIhB1n
«Այբ»-ի ամանորյա բարեգործական տոնավաճռին մնացին հաշված օրեր 🤩
🎄Մեզ միացել են 46 կազմակերպություն ու անհատ ստեղծագործող։ Այս կատալոգում https://bit.ly/3YcK5AP կարող եք ծանոթանալ տոնավաճառի մասնակիցների ապրանքատեսականուն ու պլանավորել ձեր նախատոնական գնումներն «Այբ»-ում🎁։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🎄Ինչո՛ւ մասնակցել «Այբ»-ի ամանորյա բարեգործական ցուցահանդես-տոնավաճառին
🔸«Այբ»-ը ստեղծվել է հարյուրավոր մարդկանց անշահախնդիր նվիրատվության արդյունքում։ Սրանք մարդիկ են, որ հավատացել են կրթության ուժին։ Այսօր մեր շրջանավարտներն են ստանձնում պատասխանատվություն՝ շարունակելով նպաստել դպրոցի բարեկարգմանն ու բարելավմանը։
🔸Ամենամյա բարեգործական ցուցահանդես-տոնավաճառի հասույթն ուղղվում է դպրոցի համար կարևոր որևէ խնդրի լուծմանը։ Այս տարի բարեգործական ֆոնդահայթայթման նպատակը դպրոցի փոքրիկների մարզադահլիճի կահավորման թարմացումն է, մասնավորապես պաշտպանիչ շերտերի (safety padding) և ձայնամեկուսացման համակարգի ներդրումը:
🧡Դեկտմեբերի 18-ին անհամբեր սպասում ենք բոլորիդ մեր հյուրընկալ այբական տանը։ Միջոցառման օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ` https://joom.ag/BR5d:
#AybChristmasFair2022
🎄🧡4 օրից «Այբ»-ում մեծ տոն է սպասվում:Դպրոցը բացում է իր դռները նախատոնական բարձր տրամադրությամբ և հրավիրում հրաշալի օր անցկացնելու այբական հարկի տակ:

📗Ձեր տոնական նվերները կարող եք գտնել մեր բարեգործական տոնավաճառում: Մասնակից կազմակերպությունների ապրանքատեսականուն ծանոթացեք այս կատալոգում՝ https://bit.ly/3YcK5AP
3 օր ու ամանորյա հրաշքը մուտք կգործի «Այբ» 🧡

🎄😊Արդեն հասցրե՞լ եք ծանոթանալ օրվա միջոցառումներին՝ https://joom.ag/BR5d
Հեքիաթն է մոտենում🎄

Այս կիրակի սպասում ենք բոլորիդ այբական ջերմ հարկի տակ🧡
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Նախատոնական տրամադրությունը «Այբ»-ում 🎄🤍
🔸Ուղիղ եթերում կարող եք հետեւլ «Ինքնություն եւ արժեքնեդ» շարքի տարեվերջյան քննարկմանը։

▪️Բանախոսներ՝

Դավիթ Յան
Դմիտրի Ակսյոնով

https://fb.watch/htyyFq3BRM/?mibextid=v7YzmG
🎄«Այբ»-ի ամանորյա բարեգործական տոնավաճառը մեկնարկում է։

🧡Իսկ «Արվեստանոցի»-ի աշակերտները գեղեցիկ նկարազարդումներով ցույց են տալիս, թե օրն ինչպես է անցնելու՝ https://joom.ag/BR5d

Համեցեք
🎄🥳Դե ինչ, @«Այբ»-ի Ամանորի բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ 2022-ը մեկնարկում է հաշված ժամերից:

Ծանոթացեք օրվա միջոցառումների ժամատախտակին ու ծրագրեք ձեր այբական տոնը 🧡
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Սուրբ ծննդյան ավետիսներ՝ «Այբ»-ի աշակերտների կատարմամբ 🤍
Media is too big
VIEW IN TELEGRAM
🔶«Մեկ ձայն» անկախ դպրոցների ասոցիացիայի նախաձեռնությամբ «Այբ» դպրոցում անցկացվեց «Մեկ ձայնի» անդամ դպրոցների բասկետբոլի թիմերի միջդպրոցական առաջնությունը:
🟧Մասնակցում էին «Մեկ ձայնի» անդամ դպրոցներից 7-ը, որոնց թիմերը կազմված էին 13, 14 և 15 տարեկան աշակերտներից: Առաջնությանը ընդհանուր մասնակցեց 70 աշակերտ։ Իսկ խաղի մրցավարները հրավիրված էին Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մրցավարական կազմից:
🟠«Մեկ ձայնի» բասկետբոլային առաջնությունում լավագույնն էին «Եվրոպական» դպրոցի թիմը, որը զբաղեցրեց երրորդ տեղը, «Ավետիսյան» դպրոցինը, որը դարձավ արծաթե մեդալակիր՝ զբաղեցնելով երկրորդ տեղը, և «Արեգնազան» կրթահամալիրինը, որը ճանաչվեց մրցույթի հաղթող՝ գրավելով առաջին պատվավոր տեղը:
Շնորհավորում ենք☺️
https://aybschool.am/am/page/mekdzayn_basketball
🔶Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Ինքնություն և արժեքներ» հաղորդաշարի 5-րդ թողարկումը։
Առաջնորդության թեմայի շուրջ զրուցում են՝
🟧ABBYY, iiko, Yva.ai ընկերությունների եւ «Այբ»-ի համահիմնադիր Դավիթ Յանը,
🟧Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն, «Մոդերնա» ընկերության համահիմնադիր նախագահ Նուբար Աֆեյանը,
🟧«Միկշին» կազմակերպության հիմնադիր նախագահ, «Այբ» դպրոցի ՀԽ անդամ, բարերար Տիգրան Հարությունյանը։
«Ինքնություն և արժեքներ» հեռուստաշարքը նկարահանվում է «Այբ» դպրոցում և եթեր է հեռարձակվում «Արմենիա» հեռուստաընկերությամբ։ Այս հանդիպում-քննարկումները յուրահատուկ ձևաչափ են հասարակության հետ կարևոր թեմաների շուրջ երկխոսելու համար։
https://www.youtube.com/watch?v=xatDrknaXHI