Мкртчян 26
6.67K subscribers
7.29K photos
2.6K videos
1 file
3.79K links
🇦🇲
Download Telegram
երբ Ձեզ հարցնում են, ի՞նչ է փոխվել այս 3 տարում, ի՞նչ է արել այս իշխանությունը, խնդրում եմ Ձեզ, մի պահ կանգ առեք ու համառորեն ինքնավստահ կարճ և կոնկրետ պատասխանեք, տվել է ինձ #Ազատություն, դրանում ամե՜ն ինչ ասված է, ազատության համար աշխարհի մի շարք երկրներ դարերով պայքարել են, պատերազմել են, սովամահ եղել են, ինքնահրկիզվել են, մարդիկ իրենց ինքնաոչնչացրել են, որպեսզի իրենց սերունդները իրենց իսկ սեփական երկրում ունենան #Ազատություն։ Դուք, ես, իմ բոլոր հայ հայրենակիցները արդեն իսկ 3-տարի է՝ ստացել են այդ #Ազատությունը, դրանով մենք ամեն ինչ կարող ենք անել, բառիս ցանկացած քաղաքակիրթ իմաստով, ամեն ինչ։ Ժողովուրդ ջան, պետք չէ ընկնել սար ու ձոր և ասել, վա՜յ բա գիտեք, վերջին 3 տարում ՀՀ-ում ավելի շատ ճանապարհներ են կառուցվել, քան նախորդող 25 տարիները միասին, պետք չէ ասել, որ հարյուրավոր դպրոցներ ու մանկապարտեզներ են կառուցվել, պետք չէ ասել, որ թոշակներ ու նպաստներ են բարձրացրել, իսկ համաշխարհային պանդեմիայի դժվար ժամանակահատվածում երբ աշխարհը կոլափսի մեջ էր, Հայաստանում մի շարք առաջնային ապրանքների գները մնացին նույնը և աստղաբաշխական թվերի չհասան, պետք չէ ասել, որ Covid-19 ի դժվար ժամանակ ծակ բյուջեից մեզ դրամներ տվեցին, որ սովամահ չլինենք, պետք չէ ասել, որ Հայաստանի Գյուղատնտեսությանը զարգացման համար գյուղացիներին սուբսիդավորման ծրագրերով միլիարդավոր դրամների աջակցություն տվեցին, պետք չէ ասել, որ Հայաստանում ինչ քանակությամբ շինարարություններ են գնում, պետք չէ ասել, որ Հիվանդանոցներում փող չունենաս չես մեռնելու, պետք չէ ասել, որ Շտաբ Օգնություն ես կանչում չի մտնում տանդ սենյակները նայի թե ինչ կարողության տեր ես, փրկի քեզ թե ոչ, պետք չէ ասել, որ ոստիկանը այլևս չի կարողանում գրպանդ «պլան» գցի և բերման ենթարկի բաժին, մինչև տանդ անդամները մի 1000$ չբերեն քեզ բաց չեն թողնելու, պետք չէ ասել, որ երեխայիդ դպրոցից այլևս վատ գնահատական չեն նշանակի միայն նրա համար, որ դու դասախոսին լավ նվերներ չես գնում, պետք չէ ասել, որ այլևս կաշառքը դատապարտված է, պետք չէ ասել, որ այլևս առանց ծանոթի կարող է քո երեխան իր գիտելիքով ընդունվել պետական գործի, պետք չէ ասել, որ այլևս Ապրիլյան Քառօրյայի հերոսների ծնողների նման չի կարող քո ծնողը անտեսված լինել, եթե դու հանկարծ գնաս սահման և երկիրդ պաշտպանելուց հերոս զոհվես, պետք չէ ասել, որ եթե զոհվես պետությունը քո հարազատներին առնվազն առանց դրամ չի թողնի, պետք չէ ասել, որ այլևս Երևանում զբոսնելիս տասնյակ թիկնապահներով պետական պաշտոնյա չես տեսնի, որի թիկնապահները վզները հաստացրած կարող է նայեն քեզ ուղեկցող կնոջը և ռեպլիկ թողնեն, պետք չէ ասել, որ այլևս ես ավելին եմ քան որևիցե պետական պաշտոնյա, ժողովուրդ ջան ժամերով և հատորներով կարող եմ ասել, թե ինչքան բան չի կարելի ասել, այլ պարզապես պետք է առանց հապաղելու ասել, որ այս 3 տարում ես ստացել եմ #ԱԶԱՏՈւԹՅՈւՆ։
Առողջ եղեք, ՀԴՄ-ները չմոռանաք և թույլ չտաք, որ Ձեզանից ներքին թուրքերը գողանան Ձեր ազատությունը, ինչն անգին է։