Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
9.92K subscribers
832 photos
109 videos
6 files
945 links
Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին՝ թյուրքագետի հայացքով։ Աջակցել ալիքի զարգացմանը՝ 1570027813320300 (Ամերիաբանկ):
Download Telegram
🔴Հողատու՛, Նզովյա՛լ, Դավաճա՛ն...
Երևանիցները այս գրություններով պաստառներ են փակցրել Երևանի վարչական շրջաններում

ՀԵՏԵՎԵ՛Ք
Media is too big
VIEW IN TELEGRAM
Հարգելի՛ հետևորդներ և ընթերցողներ,

Շատերն են վերջին տարիներին ու օրերին հարցնում, թե իրենք՝ հասարակ քաղաքացիները, ուղղակի հայ մարդիկ, ինչ կարող են անել՝ օգնելու համար մեր ազգային նոր պայքարին։

Այս կարճ տեսանյութում կետերով ասում են այն պարզ քայլերը, որոնք կարող է անել մեզանից յուրաքանչյուրը։

Խնդրում եմ հնարավորինս տարածել թե՛ տեսանյութը, թե՛ այս ալիքը, որպեսզի կարողանանք մեր երկրում տրամադրություն և իրադրություն փոխենք։

Ամբողջական տեսանյութն այստեղ։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
🔴🔴🔴ՇՏԱՊ․ Բերետավորները ծեծում են տավուշցիներին, փորձում են բացել ճանապարհը

YOUTUBE -https://www.facebook.com/share/v/Nne67r8CyZSTrENw/?mibextid=iCjFHx
Ժողովուրդը դեմ է Տավուշի հանձմանը:
Դա Հայաստանին օգուտ չի բերելու:
Հակառակը` միայն վնաս:

Հարց. ինչու՞ է ամեն գնով Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը փորձում հող հանձնել թուրքերին:

Եթե գոնե մի փոքր ժողովրդավար է, պիտի հեռանան:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք։

Իրենց հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության հանդեպ սև բերետավորների գործողությունը ոչ միայն առաջին անգամ տապալվեց, այլ նաև Բագրատ Սրբազանը հանրայնորեն պարսավեց նրանց՝ «Գնացեք այս ժողովրդի ոտքերը լվացեք, և ջուրը, էլ չասեմ, ինչ արեք...»:

#հավերժականՀայաստսնը

🆔 @vardan_voskanyan
Ինչպես ամբողջ Հայաստանում, այնպես էլ Տավուշում հայ մարդկանց բողոքի օրինական գործողությունները ընդդեմ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունների անօրինական քայլերի շարունակվում են նաև այսօր։

Այս առիթով երկու լուսանկար եմ ուզում դնել։

Առաջինում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանն է ու պատերազմում ոտքերը կորցրած մեր տղերքը, որոնք միասին օր ու գիշեր պայքարում են, որպեսզի մեր դիրքերը չհանձնվեն թշնամուն։

Իսկ երկրորդում՝ նույն պայքարին երեկվանից միացած երկու տասնյակից ավել հայ զինվորներն են, որոնք տարիներով ու արյունով պահել են այն սահմանը, որն այս պահին միակողմանի ուզում են նվիրել թշնամուն՝ բացելով մեր երկրի խորքի դարպասները։

Այս առավոտ եկեք մենք էլ մտածենք, թե ինչ ենք արել ու ինչ կարող ենք դեռ անել՝ կանգնեցնելու մեր պետության հանձնումն ու բերելու նոր հաղթանակներ։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Տավուշի ապօրինի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը` Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո:

Որպեսզի պատկերացնեք, թե դա ինչ է նշանակում, բավական է հիշել, որ օրինակ 1992 թվականին Ադրբեջանը Վրաստանի հատվածում մեր խողովակը ամսվա մեջ 30 անգամ պայթեցնում էր` մեզ ճնշելու համար:

Կարելի է հիշել նաև Շուշիի 2022 թվականի օրինակը. գազատարի պայթեցումը կատարյալ կախվածության ու շրջափակման մեջ դրեց Արցախը:

Պատահական չէ, որ հենց հիմա սկսում են խոսակցություններ, որ «կարող ենք Ադրբեջանից գազ գնել»: Սա թուրք-ադրբեջանական կախվածության հերթական քայլն է լինելու` Տավուշից հետո:
Սա պետք է թույլ չտալ: Միասին ու հիմա:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի կոչը.

«Ժա’մն է, ընդվզե’ք բոլոր օրինական միջոցներով, բավակա’ն է խխունջացած ապրել»:

Առաջնորդը կա, ցանկությունը` ևս:
Լռելու պատրվակ` նույնպես:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Եթե նիկոլ փաշինյանը մնա Հայաստանի դե-ֆակտո ղեկավար, Հայաստանի հաջորդ ղեկավարը լինելու է ոչ միայն քաղաքական գիտակցությամբ թուրք, այլև ազգությամբ թուրք:
Կեղծ փրկիչների շրջանն անցյալում է, այժմ պետք է օգնել ազատվել Հայաստանը փաստացի կործանողից:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman