Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
9.67K subscribers
791 photos
99 videos
6 files
932 links
Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին՝ թյուրքագետի հայացքով։ Աջակցել ալիքի զարգացմանը՝ 1570027813320300 (Ամերիաբանկ):
Download Telegram
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Թարմ հարցում Ադրբեջանից Ադրբեջանական սոցիալական հետազոտությունների կենտրոնը Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարանի պատվերով իրականացրել է սոցիոլոգիական հարցում՝ նվիրված այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանին» (այսինքն՝ Հայաստանի Հանրապետությանը)։ Հարցման…
Բաքվում այսօր պաշտոնական արարողությամբ բացվել է «Արևմտյան Ադրբեջանի հեռուստաընկերության» շենքը։
Պետական պատվերով աշխատող հեռուստաընկերությունը հեռարձակելու է եռալեզու եթեր (ադրբեջաներեն, ռուսերեն և անգլերեն), որոնք պետք է «ներկայացնեն ադրբեջանցիներին և աշխարհին գրավված Արևմտյան Ադրբեջանի մասին ճշմարտություններն ու այնտեղ ետվերադարձի հայեցակարգը»։

Սա էլի մեզ համար պատրաստվող «խաղաղության» քաղաքականության դրվագներից է, որի դեմ դեռ կարող ենք պայքարել։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
🔴Տավուշում միակողմանի զիջումների հետևանքները

ՀԵՏԵՎԵ՛Ք
Բացառապես ժողովրդական աջակցությամբ իշխանությունը զավթածները առավոտ լույսով ծեծում են այդ նույն հայ ժողովրդին, որպեսզի թույլ չտան վերջիններիս պաշտպանել սեփական տունը և այդ տունը հանձնել Ադրբեջանին: Դրա միակ նպատակը` սեփական իշխանությունը պահելն է:

Ու դեռ շատ են անելու ու բոլորին, քանի դեռ մենք չենք կանգնեցրել դա: Իսկ մենք կարող ենք:

https://t.me/armnationalfront/704

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ադրբեջանում, ամենայն հավանականությամբ, կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այդ մասին երեկ հայտարարել է Ադրբեջանի ԿԸՀ նախագահը։

Սա կարող է փոխկապակցված լինել Հայաստանի վրա պատրաստվելիք նոր հարձակմամբ։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Կիրանցի Կադաստրի քարտեզը և ապագա սահմանը

Էս մանուշակագույնով սահմանն ա կառավարության կողմից կոորդինատներով ներկայացվել Կիրանցի բնակիչներին (ըստ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի):

Թվերով նշված բոլոր կտորները ինչ-որ մեկի սեփականությունն ա, ինչը հաստատում ա Կադաստրը իրա պաշտոնական քարտեզով։

Մի երկու նշում եմ ավելացրել, որ պարզ լինի տարածքը։

N.B. Նախորդ հրապարակած քարտեզը (Google-ով) փաստացի համապատասխանում ա էս մեկին, աչքի համար ավելի հասկանալի ա:

P.S. Վերևում կադաստրի թղթերի կտորն ա երևում։

@Arm_Aeternum7
Ցավոք, սա շատ հավանական ապագա է: Բայց մենք հենց այսօր կարող ենք այն կանգնեցնել:

Ոտքի կանգնենք, որ կանգնացնենք:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Media is too big
VIEW IN TELEGRAM
Շաբաթնօրյա քաղաքական պարզ իրողություններ, որոնք բանալի են՝ հասկանալու և գործելու։

Հայաստանն ու հայությունն ունեն մեկ հստակ թշնամի՝ Թուրքիան (իր կցորդ պետությամբ՝ Ադրբեջանով)։

Մնացած պետություններն իրենց շահերն են հետապնդում՝ դիրքավորվելով հայ-թյուրքական հակամարտության շուրջ։ Ու կախված, թե որ կողմն է պատրաստ պայքարելու ու հաղթելու, կառուցում են իրենց քաղաքականությունը կողմերից յուրաքանչյուրի հետ։

Հայաստանի դե-ֆակտո իշխանությանը ուղիղ և անուղղակի աջակցում են Թուրքիան և Ադրբեջանը։ 2020 թ. նոյեմբերից ի վեր պաշտոնական տասնյակ հայտարարությունները վկա։
Ինչո՞ւ։ Որովհետև այս իշխանության պահպանման պարագայում իրենք առաջիկա ամիսներին ու տարիներին կուլ կտան Հայաստանը՝ պատերազմով կամ առանց։

Այլ՝ դիմադրող իշխանության պարագայում Թուրքիայի և Ադրբեջանի համար Հայաստանի վրա հարձակումը ոչ միայն չի երաշխավորում հաղթանակ, այլև կարող է հակառակ արդյունքը ունենալ։ Ուստի իրենց համար Հաայաստանը գրավելու միակ իրական երաշխիքը Հայաստանի ներկայիս իշխանության պահպանումն է։

Ի՞նչ պետք է անենք մենք։ Պատասխանում եմ կից կարճ տեսանյութում։ Խնդրում եմ տարածել։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
⚡️⚡️⚡️ Տավուշում ժողովրդական դիմադրության առաջնորդներից Բագրատ սրբազանը քիչ առաջ հայտարարեց, որ քայլերթով շարժվում են դեպի Երևան, քանի որ միայն համազգային ջանքերով է հնարավոր հասնել հաջողության:

Ուստի քայլերթը մայիսի 9-ին կհասնի Երևան: Դրանից հետո ամեն ինչ կախված է մեզանից բոլորից:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
⚡️«4 տարի սպասել ենք այս օրվան» «մենք այս շարժման զինվորն ենք»

Զոհված զինծառայողների ծնողներն օհնեցին դեպի Երևան ուղևորվող շարժումը
«Միակողմանի զիջումների այս ընթացքը, որը վերջ ու սահման չունի, պետք է դադարեցվի և կասեցվի», - Բագրատ Սրբազան։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Թուրքիան պահանջում է, որ Սիրիան փոխի իր սահմանադրությունը:

Ադրբեջանն ու Թուրքիան պահանջում են, որ Հայաստանը փոխի իր սահմանադրությունը:

Թուրքիան նույն քաղաքականությունն է վարում բոլորի հետ: Եվ միայն դիմադրությամբ է հնարավոր դա կանգնացնել, այլ ոչ թե զիջումով:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական մեդիային, թե ինչպես են լուսաբանում Բագրատ սրբազանի առաջնորդած ազատագրական երթը:

Մեր թշնամիները անթաքույց կերպով թիրախավորում են Սրբազանին, նրան միացած հերոսածին ծնողներին, հայ եկեղեցուն, մի խոսքով բոլոր նրանց, ովքեր իրենց աջակցությունն են հայտնել սկսված շարժմանը: Հասկանալի է, թե ինչու:

Զուգահեռ թերթում եմ Հայաստանի դե-ֆակտո իշխանությանը ծառայող լրատվամիջոցների էջերը:
Տպավորություն է, որ պարզապես վերցնում են ադրբեջանական նյութերը, թարգմանում հայերեն ու տարածումը իբր հայրենասիրական քարոզ: Մեկին մեկ նույն քարոզն է, նույն ատելությունն ու սուտը հայերի դեմ:

Մի´ հետևեք, մի´ լսեք ու մի´ հավատացեք նրանց: Նրանք ստում են:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
‼️Մայիսի 7-ին Անկարայում կանցկացվի միջազգային գիտաժողով՝ նվիրված այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի բնակիչների արտաքսմանը»։

Նախատեսվում է քննարկում իբր «ադրբեջանցիների պատմական ժառանգության և իրենց պապենական հողերը վերադառնալու հեռանկարների վերաբերյալ»։ Նաև կարծիքներ կփոխանակվեն «ադրբեջանցիների արտաքսման» իրավական հետևանքների վերաբերյալ։

Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են մեր երկիրը կոչել «Արևմտյան Ադրբեջան» և լուրջ միջազգային աշխատանք են տանել այդ ուղղությամբ, իսկ մենք լուռ հետևում ենք։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
Բագրատ Սրբազանը՝ իշխանության մեջ եղածներին.

«Ձեզ համար էլ է այս շարժումը, ձեզ էլ է ազատագրելու այս կապանքներից ... և հստակ ասում եմ ... այն օրակարգը, որ մենք թելադրել ենք եւ թելադրում ենք, ճշմարտության մասին է, լայն հասարակական շերտերի հաշտեցման մասին է ... վախերի վերացման մասին է ... ազատ ապրելու տեսիլքով մարդկանց մասին է ... մեր Հայրենիքի մասին է եւ Տեր Աստծո օրհնության մասին է»:

Իսկապես, ժամանակն է վերացնել մեր մեջ գցված պառակտումները։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Թուրքիան պահանջում է, որ Սիրիան փոխի իր սահմանադրությունը: Ադրբեջանն ու Թուրքիան պահանջում են, որ Հայաստանը փոխի իր սահմանադրությունը: Թուրքիան նույն քաղաքականությունն է վարում բոլորի հետ: Եվ միայն դիմադրությամբ է հնարավոր դա կանգնացնել, այլ ոչ թե զիջումով:…
Սիրելի´ հետևորդներ,
Ուշադի´ր նայեք ձեր շուրջը:

Բոլոր այն վայ «փորձագետները», «անկախ լրատվականները», որոնք փորձում են բացահայտ կամ քողարկված քարոզել սկսված սրբազան շարժման դեմ, իրականում օգնում են, որ Հայաստանում պահպանվի պրոթուրքական իշխանությունը:
Չկա ոչ մի արդարացում նոր տարածքային զիջումների համար:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վերջին չորս տարիներին Թուրքիան և Ադրբեջանը մշտապես աջակցել են Հայաստանի դե-ֆակտո իշխանության պահպանմանը:

Դա երևաց թե´ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունից հետո պաշտոնական թուրքական դատապարտող կոչերով, թե´ տարբեր առիթներով հայ ազգային գործիչների հետապնդման հարցում սինխրոն աշխատանքով, թե ազգային ուժերի բողոքի ցույցերի մշտական դատապարտմամբ, և թե այլ բազմաթիվ ձևերով:

Ավելորդ է ասել, որ թուրք-ադրբեջանական մամուլը լի է փաշինյանական իշխանության աջակցության կոչերով:
Ահա մի օրինակ Ադրբեջանից, որի վերնագիրը բավական է` հասկանալու բովանդակությունը
«Փաշինյանին պետք է աջակցել»:
Չի կարող Հայաստանը վերացնել փորձող թշնամական երկրի համար դրական կերպարը օգուտ լինել մեզ:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman