Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
9.81K subscribers
802 photos
104 videos
6 files
936 links
Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին՝ թյուրքագետի հայացքով։ Աջակցել ալիքի զարգացմանը՝ 1570027813320300 (Ամերիաբանկ):
Download Telegram
Բագրատ սրբազանը, ով Հայ առաքելական սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդն է և միաժամանակ այս օրերին ազգային դիմադրության առաջնագծում է, ընդամենը երկու օր առաջ մեզ հետ զրույցում շատ մանրամասն ներկայացրեց այն, թե ինչ է տեղի ունեցել վերջին օրերին Տավուշում, ինչպես է կառավարությունը մի քանի անգամ ստել և թե ինչու է այսօր կարևոր պայքարելը։

Շատ եմ խորհուրդ տալիս դիտել այդ մեկ ժամանոց զրույցը (01:15:47-ից մինչև 02:41:50 րոպեն)։
Եթե հավանում եք, խնդրում եմ նաև հնարավորինս տարածել։

https://www.youtube.com/live/YjljbnWVoOw?si=JHbGcFjFLO5yRuQA&t=4547

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Բագրատ սրբազանը 2016 թվականին՝ բանակի կողքին, զինվորներին ճաշ լցնելիս։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Գրում է թյուրքագետ Արփի Մադոյանը.

«Այսօր Ադրբեջանում 9-10-րդ դասարանների աշակերտների համար անցկացվել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» դպրոցական օլիմպիադայի առաջին փուլը, որին, ըստ պաշտոնական աղբյուրների, մասնակցել են 10.000 աշակերտներ։ Օլիմպիադայի նպատակն է «աշակերտներին ծանոթացնել Արևմտյան Ադրբեջանի պատմությանը, աշխարհագրությանը, մշակույթին, գրականությանը, ականավոր հասարակական գործիչներին, պատմական գործիչներին, տեղանուններին և բանահյուսությանը և ապահովել այդ գիտելիքների խորը յուրացումը»:

Մինչ ՀՀ դե-ֆակտո վարչապետը ջղաձգված պայքարում է «պատմական Հայաստանի» ու բոլոր մակարդակներում դրա ժառանգության դեմ, իսկ թշնամի պետության ղեկավարը առհասարակ պնդում է, որ էդ Հայաստանը պատմական էլ չի, այլ առասպելական է, ու երկուսն էլ միահամուռ ջանքերով կռիվ են տալիս մեր ինքնության կռվանների դեմ, Ադրբեջանում ամենօրյա ռեժիմով, ամեն մակարդակում կերտում են «Արևմտյան Ադրբեջանի, ցեղասպանված ու տեղահանված ադրբեջանցիների» պատմական միֆը ու դրանով սնում իրենց հասարակության բոլոր շերտերը՝ դպրոցից սկսած, մեծացնում պահանջատեր սերունդ ընդդեմ մեր ապագա սերունդների, որոնց փորձում են զրկել դիմադրողականությունից, արժեհամակարգից ու անցյալի ժառանգությունից, որ պետք է լինի մեր՝ որպես հայ ձևավորման մեկնակետը։

Այսօր Տավուշում ընթացողը շատ ավելին է, քան միայն տավուշյան հողերի հանձնման դեմ պայքարը, այլ ինքնության ու գոյաբանական իրավունքների պայքար այդ ինքությունը ջնջել փորձողների դեմ,  Հայաստանի պայքարն է հակաՀայաստանի դեմ ու վերջապես, ինչպես նշում է Բագրատ Սրբազանը, ճշմարտության պայքարը ստի դեմ։ Ցանկացած զիջում բերելու է միայն նոր պահանջների, ընդհուպ մինչև «Իրեվան, Զենգեզուր ու Գյոյչա»»:

Դժվար է չհամաձայնել:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Դեռ 20-րդ դարասկզբին Լենինը իր ելույթներից մեկում նշել էր.

«Աշխատավոր դասակարգին հիմարացնելու ձևերից մեկը պացիֆիզմն ու խաղաղության աբստրակտ քարոզն են»։

Սա շատ լավ գիտակցելով՝ տարիներ անց հենց Լենինը պիտի քարոզեր խաղաղասիրություն ու պատերազմի անհապաղ ավարտ, որպեսզի կարողանար բանվորների ու գյուղացիների միջոցով գրավել իշխանությունը, որպեսզի դրանից հետո էլ սկսի նոր պատերազմ Ռուսական կայսրությունից իր պատճառով պոկված տարածքները վերադարձնելու համար։

Այսօր Հայաստանում կապիտուլիանտն ու իր խմբավորումը ժողովրդական կորցրած աջակցությունը ստանալու համար անդադար կրկնում են «խաղաղություն» բառը, որն իրականում նշանակում է նոր կապիտուլիացիա, պատերազմ և Հայաստանի թրքացում։

Կրկնում են, որովհետև լավ գիտեն մանիպուալցնելու և տեղեկատվական քարոզչության ազդեցության արժեքը։
Դա չանելու համար պետք է նաև տեղեկատվական տիրույթում պայքարել՝ փողոցին զուգահեռ։
Իսկ թե ինչպես դա անել, բացատրել եմ այստեղ։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Հետաքրքիր պատմական համեմատություն է հիշեցնում լրագրող Դերենիկ Մալխասյանը.

«1918 թվականի գարնանը հայերի մեջ տարածվում է մի սարսափելի ախտ: Անունը պայմանական դնենք՝ «նիկոլական ախտ»:

Այդ ժամանակվա «նիկոլական ախտ»-ով տառապողները այսօրվա «նիկոլական ախտ»-ով տառապողներից տարբերվում էին նրանով, որ չէին փորձում պաշտպանել թուրքերի ու թաթարների շահերը, այլ հավատում էին, որ կարել է հանձնվելով ու նվաստանալով թուրքերի հետ խաղաղ ապրել: Անմեղ, միամիտ ու ապուշ մտածողություն: Բայց...

1918 թ., երբ ռուսները դուրս եկան Կովկասյան ճակատից, հայերը 2 տարբերակ ունեին. կազմակերպված դիմադրել ու պաշտպանել իրենց ունեցածն ու կյանքերը, կամ հավատալ թուրքերին՝ խաղաղության դիմաց հողեր հանձնել, այդպիսով նվազեցնելով թուրքական ագրեսիայի ռիսկերը:

Ընտրվեց 2-րդ տարբերակը՝ 1918 թվականի ապրիլին որոշեցին առանց կռվի հանձնել տարածաշրջանի ամենապաշտպանված ու զինված հայկական քաղաքը՝ Կարսը:

Թուրքական վատ զինված բաշիբոզուկները խոստանում են, որ եթե հայերը հանձնեն Կարսը ու հետ քաշվեն մինչև Ախուրյան գետը, իրենք չեն հարձակվելու, Կովկասում խաղաղություն է տիրելու:

Կարսը զենք զինամթերքով, պարենով հանձնում են թուրքերին ու քաշվում Գյումրի: Այդ ժամանակվա նիկոլները մտածում էին, թե կադաստրի թուղթ են ստացել թուրքերից:

Բայց մի քանի օր հետո թուրքական բանակը՝ զինված հայերի կողմից հանձնված զենք-զինամթերքով, կանգնած էին Ախուրյանի ափին, ռմբակոծում էին Գյումրին՝ պահանջելով քաղաքը: Բնականաբար, Գյումրին էլ հանձնեցին առանց կռվի, թուրքերը հասան մինչև Սարդարապատ...

Չնայած պատմությունը եթեներ չի սիրում, բայց ի՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կազմակերպված կերպով կանգնեցնեին Էրզրումի ու Կարսի մատույցներում, հաստատ ռազմական այդքան պոտենցիալ կար..
Լուսանկարում Կարսի ամրոցն է 1919 թ.-ին»։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Նկարում պատկերված է Հայաստանի Հանրապետության տարածքը՝ որպես «Արևմտյան Ադրբեջան»։
Սա դրվագ է Ադրբեջանում պետականորեն ստեղծված և առաջ մղվող «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» հերթական հոլովակից։
Քարտեզում կարող եք տեսնել թյուրքերեն տեղանուններ և «Մենք վերադառնալու ենք» կոչը։

Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
🇦🇿⚡️⚡️Ադրբեջանական մեդիան հայտնում է, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սադարակի շրջանում զինամթերքի պայթյունի հետևանքով մահացել են 1951 թվականին ծնված Վիլայեթ Ռզաևը և 1970 թվականին ծնված Ադամ Ալիևը։ Թշնամական մամուլը նաև չի մոռացել նշել, որ մահվան պատճառ հանդիսացած զինամթերքը ժամանակին այդ տարածքում են թողել հայերը։
Շատերդ էիք հարցնում, թե որտեղից կարող եք ձեռք բերել մեր նոր գիտական աշխատանքը՝ «Թուրքիայի պատմություն» ծավալուն ակադեմիական մենագրությունը, որը նվիրված է հարևան թշնամական երկրի քաղաքական պատմության կարևորագույն հարցերին՝ 1923-ից մինչև մեր օրեր։

Սիրով ուզում եմ տեղեկացնել, որ այժմ գիրքը հասանելի է «Զանգակ» գրատան ցանցի բոլոր խանութներում, ինչպես նաև առցանց՝ այս հղումով։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Այս պահին, չնայած կիրակի օրվան, ընդդեմ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունների կողմից մեր տարածքների ապօրինի հանձման բողոքի անհնազանդության օրինական գործողություններ են ընթանում ամբողջ հանրապետությունում։

Մի քանի մարզերում քաղաքացիները փակել են ճանապարհներ, Երևանում փոքր ու միջին բողոքի ակցիաներ են։

Ազգային դիմադրությունը պետք է շարունակի ծավալվել։

Ինչպես կարող եք դուք մասնակցել և ձեր բողոքը բարձրացնել։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Իրանի Ղոմ քաղաքում այսօր տեղի է ունենալու ցույց ի աջակցություն Ադրբեջանում շիա մուսուլմանների, որոնք ենթարկվում են բռնությունների:
Հիշեցնեմ, որ Իրանը մեր ռազմավարական դաշնակիցն է և մեր տարածաշրջանում Ադրբեջան-Թուրքիա տանդեմին զսպող գլխավոր ուժն այս պահին:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Թուրքիան իր ծավալապաշտական ծրագրերից մեկը` «Կապույտ հայրենիքը» (Mavi Vatan), որ ենթադրում է Թուրքիայի գերակայություն իրեն շրջապտող երեք ծովային տարածքներում, ներառել է դպրոցական ծրագրերում:

«Խաղաղության» են պատրաստվում:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Forwarded from Ваге Давтян / Vahe Davtyan (Vahe Davtyan)
Պետք չէ դիվերսիֆրկացման ու ադրբեջանականացման միջև հավասարության նշան դնել:

Իշխանությունները ներկայացնում են Ադրբեջանից բնական գազի հնարավոր ներկրումը որպես դիվերսիֆիկացնում:

Մինչդեռ Հայաստանի էներգետիկ համակարգը, հատկապես բնական գազի ներկրման ուղիներն առավել քան դիվերսիֆիկացված են:

Տարեկան մոտ 2,5 մլրդ խմ սպառող Հայաստան մուտք է գործում երկու գազամուղ՝ ՛՛Հյուսիսային գազամուղը՛՛ ու ՛՛Իրան-Հայաստանը՛՛: Վերջինիս թողունակությունը կազմում է տարեկան 2,3 մլրդ խմ՝ այսինքն մոտ այնքան, ինչքան սպառում ենք: Մինչդեռ այդ գազատարի հզորությունների ընդամեը 20-25%-ն է օգտագործվում:

Ստացվում է՝ մի դիվերսիֆիկացիոն ուղղությունը դեռ լիովին չօգտագործած արդեն երրորդի մասին են խոսում:

Պարզ է, որ խնդիրը ոչ թե դիվերսիֆիկացումն է, այլ Հայաստանի էներգետիկ համակարգի ադրբեջանականացումը: Հակառակ դեպքում միջոցառումների կիրանակացվեին՝ ուղղված ՛՛Իրան-Հայաստան՛՛ գազամուղով ներկրման ծավալների ավելացմանը, ինչը, իր հերթին, թույլ կտար նաև բարտերային գործարքի շրջանակներում ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել Իրան:
Անկախության և ինքնիշխանության գլխավոր չափանիշը սեփական ճակատագիրը տնօրինելու՝ այսինքն քաղաքականությամբ զբաղվելու իրավունքն է։ Դա է բացարձակ անկախությունը, ոչ թե դրա մասին անդադար խոսելն ու թուրքերի պահանջները կատարելը։

Բոլոր այն կեղծ մտավորականներն ու հանրային գործիչները, որոնք այս տարիներին «քաղաքականությամբ չեմ զբաղվում» արտահայտությամբ փախնում են պատասխանատվություն, փաստացի Հայաստանի անկախության ու ինքնիշխանության դեմ են։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Կից նկարում երևացող գրառումն արել եմ 2023 թ. սեպտեմբերի 20-ին, երբ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունները թույլ տվեցին, որ Արցախը վերջնական գրավեն Ադրբեջանական ցեղասպան զորքերը։

Հիմա 3-րդ կետում ենք։
Եկե՛ք կանգնացնենք այս ամենը։ Դրա համար պետք է տարածել, քարոզել, կազմակերպել դիմադրություն։ Այդ հարցում բոլորս անելիք ունենք։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Թարմ հարցում Ադրբեջանից

Ադրբեջանական սոցիալական հետազոտությունների կենտրոնը Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարանի պատվերով իրականացրել է սոցիոլոգիական հարցում՝ նվիրված այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանին» (այսինքն՝ Հայաստանի Հանրապետությանը)։

Հարցման արդյունքները վկայում են, որ թշնամական երկրում պետական քարոզը այնքան մեծ ծավալների է, որ ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ։

Առանց հավելյալ մեկնաբանության տեղադրում եմ հետազոտությունից մի քանի հարցերի պատասխաններ, քանի որ դրանք ինքնին շատ խոսուն են՝ մեզ համար Հայաստանի դե-ֆակտո իշխանության կողմից կառուցվող «ապագայի» համատեքստում։

Ստորև հարցերը.

📍«Զանգեզուրը, Իրևանը և Գյոյչան (Սևան) (այսինքն՝ Արևմտյան Ադրբեջանը) համարո՞ւմ եք Ադրբեջանի տարածքները» հարցին հարցվածների 96,2 %-ը պատասխանել է «այո»։

📍«Որքա՞ն ժամանակից կիրականանա դեպի Արևմտյան Ադրբեջան վերադարձը» հարցին հարցվածների 58,1%-ը պատասխանել է «առաջիկա 5 տարում», իսկ 19,9%-ը՝ «5-10 տարում»։

📍«Արևմտյան Ադրբեջան վերադարձի քաղաքականության ո՞ր ձևաչափին եք աջակցում» հարցին հարցվածների 73%-ը պատասխանել է «բանակցությունների միջոցով», իսկ 15,7%-ը «ռազմական ճանապարհով»։

📍 «Արևմտյան Ադրբեջան վերադարձը կախվա՞ծ է Զանգեզուրի միջանցքից» հարցին հարցվածների 76,9%-ը պատասխանել է, որ «միջանցքի բացումը պարտադիր պայման է այդ վերադարձի համար»։

Համադրելով այս հարցման արդյունքները ներկայումս Ադրբեջանի վարած ռազմական և դիվանագիտական քաղաքականության հետ՝ կտեսնեք, թե իրականում ինչու է պետք այս պահին հնարավորինս արագ գրավել Տավուշի ամենաամրացված հատվածները։

Իսկ կից նկարում Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարանի պատի վրա «Արևմտյան Ադրբեջանի» քարտեզն է։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Հեռախոսազրույց են ունեցել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը և Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը։
Պաշտոնական հաղորդագրությունից ամենակարևորը.

«Վեհափառ Հայրապետները վերաշեշտեցին Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը ու անվտանգությունը ամուր պահելու հրամայականը եւ այս ուղղությամբ հայ եկեղեցու անխախտ հանձնառությունը: Միաժամանակ, Հայրապետները ընդգծեցին մեր ժողովրդի ներքին միասնականությունը ամրապնդելու անհրաժեշտությունը, հատկապես ներկա տագնապալից օրերին»։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը վերջին օրերին մեծ գրոհ է սկսել Հայ առաքելական եկեղեցու և անձամբ Բագրատ սրբազանի դեմ։ Պատճառը, ինչպես կռահում եք նույնն է. քանդել ու հեղինակազրկել հայ ազգային դիմադրության ցանկացած դրսևորում (բարևներ «երրորդ ուժ» սպասողներին)՝ սեփական իշխանությունը պահելու համար։

Ինչ կարելի է անել այս հարցում իշխանությանը պարտության մատնելու համար։

Շատ պարզ. նախ չհետևել, չկարդալ, չկիսել իշխանություններին սպասարկող մեդիաներին ու անձանց։ Երկրորդ, պատմել և բացատրել մեր շրջապատում, որ զանազան անհայտ ծագման լրագրողներ, կայքեր ու խոսող գլուխներ (որոնք ներկայանում են որպես ամենագետ մասնագետ) սուտ են քարոզում՝ նպատակ ունենալով պահել իշխանությունը։ Ահա մի օրինակ, թե ինչպես են ստում սրբազանի մասին իշխանության մեդիաները։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Թուրքական ոստիկանությունը փակել է դեպի Ստամբուլի կենտրոնական՝ Թաքսիմի հրապարակ տանող ճանապարհները, որպեսզի ընդդիմությունը չկարողանա այնտեղ մայիսմեկյան ցույց անել։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman