Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
9.89K subscribers
812 photos
106 videos
6 files
941 links
Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին՝ թյուրքագետի հայացքով։ Աջակցել ալիքի զարգացմանը՝ 1570027813320300 (Ամերիաբանկ):
Download Telegram
Իմ ընկեր, սոցիոլոգ Հրանտ Միքաելյանի հաշվարկով, այսօրվա ցույցին եղել է 40-60 հազար մարդ: Հրանտը դեռ երբեք չի սխալվել իր հաշվարկներում:
Տեղին է նշել, որ մեր բարեկամ Իրանի պետական ռադիոհեռուստաընկերությունը` Pars Today-ը լայնորեն լուսաբանել է այսօրվա ցույցը և հաշվել
շուրջ 100 հազար մասնակից: Սա կարևոր ազդակ պետք է լինի մեզ համար. Իրանը լավ հասկանում է հայաստանյան քաղաքական դաշտը և գիտի, թե որ դեպքում Հայաստան-Իրան բարեկամությունը կխորանա:
Պայքարը շարունակվում է. Հայաստանը միշտ հաղթելու է հակաՀայաստանին:

#հավերժականհայաստանը
«Հայկական նախագիծի» մեր թիմը Ռուսաստանի հայկական համայնքների հրավերով այս օրերին ՌԴ-ում է. մենք 7 տարբեր քաղաքներում հանդես ենք գալու Հայաստանի ու հայության առջև կանգնած հիմնախնդիրներին նվիրված դասախոսություններով (ի՞նչ ունենք և ի՞նչ անել հարցերից ելնելով):
Մենք համոզված ենք, որ հայկական ազգային նախագծի՝ Հայաստանի պետականության վերականգնման համար անհրաժեշտ է ողջ հայության համախմբումը՝ թե՛ Հայաստանում, թե՛ հայկական սփյուռքում։ Ցավով պետք է արձանագրեմ, որ Հայաստանի թշնամիները հետևողական աշխատանք են տանում նաև հայկական սփյուռքում։ Հետևաբար Հայաստանի վերականգնման ճանապարհն անխուսափելիորեն նշանակում է նաև մեր ազգային «սահմանների» պաշտպանություն հայկական ուժեղ համայնքներում։
Մեր թիմի համեստ քայլերը ուղղված են այդ ուղղությամբ. Հայաստանը հաղթելու է հակաՀայաստանին։

#հավերժականհայաստանը
Հաճախ եմ լսում, թե մեզանում չկան օրինակելի մտավորականների կերպարներ։

Ո՞վ է ասել։ Հապա, նայեք Գուրգեն Մելիքյանին' մարդ, որի կյանքը և նվիրումը մեր հայրենիքին ընդօրինակման աղբյուր է։

Գրեթե կես դար շարունակ դասախոսի և հայրենասերի անձնական օրինակով քաղաքացիներ դաստիարակած ալեզարդ մեծ հայորդին այսօր Ազատության հրապարակում է՝ հանուն Հայաստանի և Արցախի, հանուն մեր բոլորի վաղվա օրվա։

Գիտեք, թե որքան են մաշել «հպարտ» բառն, այն արժեզրկելով տեղի-անտեղի գործածությամբ, բայց ես այսօր հպարտ եմ, որ անսահմանորեն օրինակելի մեր ուսուցչապետ Գուրգեն Մելիքյանի, աշակերտն եմ։

#հավերժականՀայաստանը

🆔 vardan_voskanyan

https://youtu.be/YlDNSSxlbcQ
Թշնամու լեզուն սովորելու նպատակահարմարության մասին մեզանում տարածված մտքային կաղապարը և դրանից բխող կառուցակարգային գործողությունները պահանջում են լրջագույն քննություն, այլ ոչ թե «պետք է իմանալ թշնամու լեզուն» փաստացի կենացի անխոհեմ համակարգայնացում։

Այո՛, թշնամու լեզուն գիտենալն անհրաժեշտություն է այդ թշնամու դեմ մասնագիտորեն աշխատող կառույցների, խմբերի կամ անձանց պարագայում՝ գիտահետազոտական, քարոզչական, բանակային և անվտանգային մարմիններ և այլն, սակայն համատարած ուսուցման միջոցով թշնամու լեզվի հանրայնացումը կարող է հղի լինել մարտահրավերներով և վտանգներով։

Հանրահայտ է, որ բոլոր լուրջ պետությունները իրենց պետական լեզվի հանրայնացումն այլ երկրներում դիտարկում են սեփական առնվազն մշակութային, իսկ հաճախ նաև քարոզչական և նույնիսկ քաղաքական ազդեցության տարածման կամ այլ խոսքերով փափուկ ուժի կիրարկման կարևոր գործիք։

Ըստ այդմ, շատ պարզ լեզվով ասած՝ թշնամու լեզու գիտենալն անհրաժեշտ է այդ թշնամու դեմ համակարգային կերպող աշխատողների համար, սակայն խստորեն հակացուցված է թշնամական քարոզչության կամ այլ ներազդեցության համար խոցելի թիրախային լայն խմբերի համար։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Կարող է և զարմանալի թվալ, սակայն այսօր ՀՀ ԱԺ ամբիոնից հնչեց այն, ինչի մասին նվաստիս պես մտածողները խոսում են տարիներ շարունակ։

Փաստորեն նույնիսկ բանակցությունների ժամանակ թշնամին պահանջում է զիջումներ Հայաստանի հարավարևելյան սահմանային Նռնաձոր գյուղից մինչև մայրաքաղաք Երևան։

Այսինքն, ըստ էության, դրված է Հայաստանի լինելիության հարցը, ուստի «սա էլ զիջենք, կվերջանա» արատավոր և վտանգավոր մտայնությունը կարելի է այժմ արդեն նույնիսկ պաշտոնապես թաղված համարել։

Ըստ այդմ, խնդիրը շատ հստակ է՝ «կա՛մ մենք, կա՛մ դուք», և այն, ցավոք, ձևակերպել է թշնամին, քանի որ մենք երբեք համարձակություն չենք ունեցել դա բանաձևելու նույնիսկ այն ժամանակ, երբ ծնկի բերած ենք եղել նույն այդ թշնամուն։

Եվ արդ, որպես ազգ և պետություն հասկանում ենք խաղի այս դաժան կանոնները, սթափվում և սկսում համազգային գերլարումով ու ճիգով պատրաստվել այդ կենաց ու մահու պայքարում հաղթելու, կարող ենք հաջողել, չենք հասկանում և շարունակում ենք ապրել թմբիրում, ցավոք, համալրում ենք Առաջավոր Ասիայի վերացող հինավուրց քաղաքակրթությունների ամոթալի ցուցակը։

#հավերժականՀայաստանը
#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
Եթե մի կողմ թողնենք Նենսի Փելոսիի այցն իբր «փրկչական» առաքելություն ներկայացնելու հատկապես սոցցաներում տիրող հրճվանքը մի կողմից, և Ռուսաստանի «դիվականացումն» ու մեր լալկանությունը՝ մյուսից, ու փորձենք հասկանալ, թե Հայաստանն ինչ իրական օրակարգ կարող է առաջ մղել այս ամենի համատեքստում, ապա նախ պետք է սթափվել և լրջանալ։

Մեր ազգային շահերի և անվտանգային սպառնալիքների տեսանկյունից աշխարհում կան երկու դիվական և ծավալապաշտական վարչախմբեր՝ Բաքվում և Անկարայում, որոնցից առաջինը օբյեկտիվորեն բռնապետական է, իսկ երկրորդը՝ ավտորիտար։

Ըստ այդմ, դատելով, հենց Ն․ Փելոսիի հայտարարություններից, ԱՄՆ-ը ոչ միայն որևէ կերպ չի կարող աջակցել դրանց, այլ նաև պետք է օժանդակի Հայաստանին հենց դրանց դեմ պայքարում։ Իսկ ինչպիսի՞ն կարող է լինել այդ աջակցությունը։ Այս առումով՝ նվազագույնը, որ կարող է անել համաշխարհային գերտերություն ԱՄՆ-ը՝

1․ Դադարեցնել ցանկացած ռազմաքաղաքական օժանդակություն Բաքվի բռնապետական վարչախմբին և ծրագրել ու սկսել կյանքի կոչել Բաքվում ալիևյան վարչախմբի փոփոխություն, որին կարող է նպաստ բերել նաև Հայաստանը։

2․ Խստագույն պատժամիջոցների պայմաններում Հայաստանին տրամադրել բացառիկ արտոնություններ (ընդ որում, դրանք կարող են լինել լռելայն համաձայնության արդյունք) Ռուսաստանի և Իրանի համար դառնալու հարթակ այդ պատժամիջոցների հետևանքները մեղմելու առումով։ Դա հնարավորություն կտա Երևանին վերականգնելու իր սուբյեկտայնությունը միջազգային գործընթացներում, աննախադեպ ծավալներով վերականգնելու մեր պետության անվտանգության համակարգը և Հայաստանը դարձնելու Թուրքիայի մրցակից փաստացի առանձնաշնորհյալ իրավունքներով օժտված կարևորագույն «ամորտիզացիոն» հարթակ , որի միջոցով Վաշինգտոնը կարող է հարաբերվել նաև Թեհրանի և Մոսկվայի հետ։

Կան մի քանի այլ հնարավորություններ ևս, բայց այս ամենն իրացնել փորձելու համար կրկին նախ պետք է սթափվել ու լրջանալ և լուծել խնդիրները Հայաստանի ներսում։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
🇦🇲🇹🇷 Այսօր Էրդողանական վարչախմբի արտգործնախարար Չավուշօղլուն հայտարարեց, որ հայաստանցի փրկարարներն Ադիյամանում ավերակների միջից փրկել են մի երեխայի և երիտասարդ կնոջ կյանք։

Այս նույն ժամանակահատվածում Էրդողանական վարչախմբի եղբայր Բաքվի բարբարոսական վարչախումբը շրջափակման մեջ է պահում տասնյակ հազարավոր մեր երեխաների և կանանց Արցախում։

Սա է թշնամու իրական դեմքը՝ բարբարոս և անգութ։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Դիտում եմ Տեղ գյուղից լրագրողական ռեպորտաժը. գյուղացիները զենք են ուզում բռնազավթիչ թշնամուն Հայաստանի սրբազան հողից դուրս քշելու համար։

Հայության դիմադրության ոգին, որքան էլ փորձում են ամեն կերպ կոտրել, դեռ ողջ է՝ թեև խոցված ու վիրավոր, բայց շնչող և վեր հառնելու ու պայքարելու պատրաստ, իսկ սա հույս է՝ չմարող հույս, որ մեր հայրենիքը վերածնվելու է։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Մահացու ինքնախաբեություն է կարծել, թե Բաքվի բարբարոսական վարչախումբը վաղ, թե ուշ չի սանձազերծելու «հակաահաբեկչական գործողություն» Հայաստանի դեմ։

Ըստ այդմ, Հայաստանի համար կենաց-մահու անխուսափելի ճակատամարտը դեռ առջևում է, և այն, թե՛ մեծագույն վտանգ է, թե՛ մեծագույն հնարավորություն, որովհետև դրանում է որոշվելու որպես ազգ և պետություն մենք ենք շարունակելու ապրել բազմաթիվ ազգերի հայտնվելն ու անհետանալը տեսած Առաջավոր Ասիայի այս արևի տակ, թե բարբարոսները։

Ուստի գերկենտրոնացված արդսր կառավարմամբ, ոտքից գլուխ ռազմականացված ու արդիականացված և դաշնակիցների շրջանակն ընդլայնած Հայաստան պետություն-ամրոցի կառուցումը կենսական անհրաժեշտություն է։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Ռուսական զորքը չօգնեց, Մակրոնը պատժամիջոցներ չկիրառեց, ՄԱԿ-ի առաքելությունը վատ զեկույց կազմեց, միջազգային հանրությունը լռեց և այլ արդեն համազգային մակարդակի հասած «արդարացումները» որևէ տեղ չտանող անիմաստ «խոսույթի» բաղադրիչներ են, մինչդեռ ուղղակի պետք էր ժամանակին նպատակ դնել կազմալուծելու Բաքվի բարբարոսական վարչախումբը՝ պատրաստվելով ու հաղթելով 44-օրյա պատերազմում և վերջ։

Հիմա էլ իրական խնդիրն, ըստ էության չի փոխվել՝ հաղթել ու կազմալուծել թշնամուն, բայց արդեն շատ լուրջ ճշգրտումով առ այն, որ դրա կողմից անխուսափելիորեն սանձազերծվելիք Հայաստանի համար ճակատամարտը սկսվելու է ոչ թե Ակնայից, Ջրականից կամ նույնիսկ Շուշիից ու Ստեփանակերտից, այլ Գորիսից, Կապանից, Երասխից և Վարդենիսից։

Իսկ եթե իրոք ցանկանում ենք հաղթել այդ կենաց-մահու անխուսափելի և վճռորոշ ճակատամարտում, ապա պետք է ամեն ինչ անել Հայաստան պետություն-ամրոցի կերտման և թշնամական արհեստածին կազմավորման թուլացման համար։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի՝ տարեմուտի բարբաջանքում գեթ մեկ անգամ չի օգտագործվել «խաղաղություն» բառը, մինչդեռ նույն այդ բարբաջանքը լեփ-լեցուն է հայերիս հանդեպ մարդատյաց, վիրավորական և սպառնալից հռետորաբանությամբ ու արտահայտություններով։

Սա է բարբարոսների իրական դեմքը՝ նույն այն բարբարոսների, որոնց երկդիմի քարոզչամեքենան «մեղադրում» է ինձ, դիցուք, վրեժի մասին խոսելու մեջ, գրեթե հենց այն պահին, երբ իրենց իսկ պարագլուխը տարեմուտին խոսել է իրենց, իբր, վրեժից։

Իրականում պատրանքային են նաև մեզսնում արծարծվող «արժանապատիվ խաղաղության» մասին թեզերը, քանզի մենք պարբերաբար մոռանում ենք, թե ինչ տարածաշրջանում ենք ապրում և ինչպիսի բարբարոսական ու ցեղասպան վարչախմբի հետ գործ ունենք։

Ուստի ելքը մեկն է՝ Հայաստան-պետություն ամրոցի կառուցումը, թշնամու լիակատար ջախջախումը, հայկական սրբազան հողի վերաազատագրումը և վերադարձն աստվածային Գանձասար, Ամարաս, Ծիծեռնավանք ու Դադիվանք։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Այսօր 1988թ. Արցախյան շարժման տարեդարձն է՝ շարժում, որն ինձնից՝ 16-ամյա պատանուցս, կերտեց հասուն տարիքի մարդ, բյուրեղացրեց իմ ինքնությունը և հնարավորություն տվեց ազատվելու ցեղասպանված ժողովրդի զավակ լինելու բարդույթից ու լիաթոք զգալու հաղթանակած ազգի և պետության ներկայացուցչի աննկարագրելի պատիվը։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Թե բա գյուղերի անուններն «ադրբեջանական» են՝ Բաղանիս-Այրում, Աշաղի Ասքիփարա և այլն։

Ուրեմն, «այրումը» հայտնի ցեղանուն է, և այդ ցեղի ներկայացուցիչները շատ ուշ ժամանակներում հայտնվել են Բաղանիսի միասնական հսյկական պատմամշակութային տարածքում ամառանոց-ձմեռանոց իրենց թափառումների ընթացքում։

«Աշաղի» բառն ադրբեջաներենից թարգմանաբար նշանակում է «ներքին», իսկ Ասքիփարան (դրափոխության հետևանքով նաև՝ Աքսիփարա) հայերեն Ոսկեպարի ադրբեջաներենում աղճատված տարբերակն է, ուստի դա Ներքին Ոսկեպարն է, նույն Ոսկեպարի պատմամշակութային հայկական տարածքի մի մասը, որտեղ կրկին չափազանց ուշ ժամանակներում հայտնվել են նույն այրումները։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
«Միակողմանի զիջումների այս ընթացքը, որը վերջ ու սահման չունի, պետք է դադարեցվի և կասեցվի», - Բագրատ Սրբազան։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan